Ալեն Սիմոնյանը քննադատել է Ռուսաստանին Բալթյան երկրների խորհրդարանականների հետ դռնփակ հանդիպման ժամանակ․ «Ժողովուրդ»

24 Ապրիլի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը հաստատում է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը, որ, այո՛, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բավականին խիստ գնահատականներով ելույթ է ունեցել և քննադատել է Ռուսաստանին Բալթյան երկրների խորհրդարանականների հետ դռնփակ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 24-ին Բալթյան երկրների խորհրդարանականների հետ ունեցած դռնփակ հանդիպման ժամանակ արտահայտել էր կոշտ քննադատություն Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, որը տարակուսանք էր առաջացրել անգամ Բալթյան երկրների ներկայացուցիչների շրջանում: Նա հայտարարել էր, թե Ռուսաստանը պետք է պարտվի, վերանա, որպեսզի մեր եւ Բալթյան երկրների համար «լավ լինի»: Սիմոնյանը նաեւ ավելացրել էր, որ Ռուսաստանի կործանումը կարող է Հայաստանի եւ Բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացել:

Մեր այս հրապարակումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակավ հերքեց, թե նման բան չի ասել, ավելին՝ դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, որից հետո մենք առաջարկեցինք հրապարակել այդ հանդիպման ձայնագրությունը՝ ապացուցելու, որ նման բան չի ասել։ Ալեն Սիմոնյանը, սակայն, չի հրապարակում ո՛չ ձայնագրություն, ո՛չ տեսանյութ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ հանդիպմանը խորհրդարանական ընդդիմությունից մասնակցել է միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Զրուցեցինք նրա հետ՝ հասկանալու, թե այդ օրը իրականում ինչ է եղել։

«Հանդիպումը գաղտնի չէ, որովհետեւ մարդիկ էին ներկա, ճիշտ է, ընդդիմության կողմից միայն ես էի․ 5-6-ՔՊ-ական պատգամավորներ կային, Բալթյան, Սկանդինավյան երկրներից հյուրեր, աշխատակազմից ներկայացուցիչներ։ Նման ֆորմատի հանդիպումները գաղտնի չեն լինում։ Այնպես որ, ես կարծում եմ, պիտի որ դժվարություն չլինի ձայնագրությունը հրապարակելու։ Կարող եք դիմել և ստանալ», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորը։

Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը նաև գրավոր դիմել էր ԱԺ նախագահին՝ պահանջելով տրամադրել մեզ հանդիպման ձայնագրությունը, տեսագրությունը, սակայն ԱԺ-ից հրաժարվում են տրամադրել դռնփակ հանդիպման ձայնագրությունը կամ տեսագրությունը։

-Ամեն դեպքում, ի՞նչ է ասել իր խոսքում ԱԺ նախագահը, որ հիմա հետ է կանգնում, – «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի այս հարցին պատգամավոր Խաչատրյանը պատասխանեց․

-Չեմ էլ հիշում՝ բառացի ինչ է ասվել, բայց բավականին խիստ գնահատականներ են տրվել, – նկարագրեց Արթուր Խաչատրյանը։

Այսպիսով, բացի «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից, որը արվել էր՝ հղում անելով բալթյան երկրների խորհրդարանականներից ստացված տեղեկությունները, նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ Ալեն Սիմոնյանը տվել է բավականին խիստ գնահատականներ Ռուսաստանի Դաշնության հասցեին։ Դժվար չէ կանխատեսել հրաժարվելու պատճառը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո տեղի ունեցած աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձերից հետո։ Բայց փաստերը ավելի խոսուն են, ու, դատարան դիմելով, հարց չի լուծվի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

1 մլրդ 35 մլն դրամ` ՀՀ մարզպետների աշխատակազմերին

1 մլրդ 35 մլն դրամ` ՀՀ մարզպետների աշխատակազմերին

2026 թվականի պետական բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1 մլրդ 35 մլն դրամ, որը կուղղվի 8 համայնքի 9 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը: Կառավարության նիստում ներկայացնելով նախագիծը՝ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց․ Առաջարկվում է...

Մոսկվան հիշեցրել է եռակողմ հայտարարությունների մասին և առաջարկել իր աջակցությունը

Մոսկվան հիշեցրել է եռակողմ հայտարարությունների մասին և առաջարկել իր աջակցությունը

Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրության մեջ: «Էական ներուժ ունի «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակը, որը...

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը․ Դատախազություն

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը․ Դատախազություն

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ...

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է  ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը․ նախագիծը սահմանված կարգով կուղարկվի Սահմանադրական դատարան։ «Սահմանադրական դատարանի կողմից նշած միջազգային պայմանագրում ՀՀ-ի սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու...

5 միլիարդ դրամ` պարգևավճարների համար․ Կառավարության որոշումը

5 միլիարդ դրամ` պարգևավճարների համար․ Կառավարության որոշումը

Շուրջ 5 միլիարդ դրամ է հատկացվել Պետական մարմինների աշխատակիցների խրախուսման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 16-ին կայացած նիստում։ Որոշման նպատակն է ապահովել գործադիրի այն որոշման կատարումը, որով աշխատանքի արդյունավետության գնահատման...