Ալբանիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով վարչապետ Ռամայի հրաժարականը։ Այս մասին հայտնել է Aljazeera-ն։
Դեկտեմբերին փոխվարչապետ Բելինդա Բալուկուին հատուկ դատախազության կողմից մեղադրանք առաջադրելուց հետո մայրաքաղաքի փողոցներում մի քանի անգամ բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Ռամայի մտերիմ գործընկեր Բալլուկուին աշխատանքից ազատել են կոռուպցիոն սկանդալի պատճառով, որն այժմ հետաքննվում է։
«Մենք կփրկենք Ալբանիան Էդի Ռամայից, ով երկիրը աղքատության և կոռուպցիայի մեջ է գցել», — ասել է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սալի Բերիշան։
Ներքին գործերի նախարար Ալբանա Կոչուն դատապարտել է անկարգությունները՝ մեղադրելով ցուցարարներին «վանդալիզմի» մեջ և ասելով, որ ոստիկանության վրա հարձակումը «հանցագործություն» է։






