Ակնհայտ է, որ այդ հինգը չեն պահանջելու ազատ արձակել հայ գերիներին․ ի՞նչ են քննարկելու․ ինչպե՞ս սիրել զմիմեանս․ Արթուր Խաչատրյան

22 Նոյեմբերի, 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի կեղծել Արցախյան բանակցային գործընթացը, հայտնի փաստ է, որ 2016 թվականի հոկտեմբերի 7-ին Ալիևը Ադրբեջանի կառավարության ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել էր. «Փակ դռների հետևում Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվում, որ մենք համաձայնություն տանք Լեռնային Ղարաբաղի անկախությանը»։
Սակայն, Ալիևի բացահայտումները միայն սրանով չեն սահմանափակվում։ Նա նաև պնդել էր, որ արևմտյան լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները «5-րդ շարասյուն» են Ադրբեջանում ստեղծել, որի նպատակն է «ճնշում գործադրել, ստիպել համաձայնվել Լեռնային Ղարաբաղի անկախության հետ»։
Հայտնի փաստ է. միջնորդները միշտ էլ ճնշում են բանեցնում հակամարտության բոլոր կողմերի վրա՝ փորձելով հասնել փոխզիջումային կարգավորման։ Ալիևը խոստովանում է, որ Արևմուտքը, ի շարս այլ լծակների, նաև փորձել է ադրբեջանական ընդդիմադիր «քաղաքացիակսն հասարակության» միջոցով Ադրբեջանին պարտադրել համակերպվել Արցախի կորստի հետ։ Միամիտ և անտրամաբանական կլիներ, ենթադրել, որ նման ճնշումների չէր ենթարկվում նաև Հայաստանը։ Հայաստանում էլ ստեղծվեցին «հասարակական կազմակերպություններ», որոնք շռայլ ֆինանսական աջակցություն էին ստանում տարատեսակ արևմտյան ֆոնդերից, որոնց հիմնական քաղաքական նպատակը «հայ-ադրբեջանական հաշտեցումն էր»։ Իսկ եթե հայերն ու ադրբեջանցիները «հաշտ ապրեն», արցախցիների ուրախ ու երջանիկ կյանքն Ադրբեջանի կազմում երաշխավորված կլիներ։ Հիշեք տարատեսակ ՀԿ-ների ադրբեջանասեր քարոզչությունը 10-15 տարի առաջ։
Իշխանության եկավ Փաշինյանը։ Նրան աջակցեցին ու ջերմեռանդ ողջունեցին այդ ՀԿ-ները, դարձան նրա քաղաքական հենարանը։ Այսօր այդ «իրավապաշտպանները» լուռ են, չեն տեսնում որ Հայաստանը սլանում է դեպի միահեծան բռնակալություն։
Այլևս ակնհայտ է, որ հայաստանյան որոշ ՀԿ-ներ ավելի համառ ու հաջողակ գտնվեցին։ Նրանց քաղաքական օրակարգը հաջողվեց։ Հայ-ադրբեջանական սիրուն խոչնդոտող Արցախը էթնիկ զտման ենթարկվեց ու բռնակցվեց Ադրբեջանին։ Ի տարբերություն սրանց, ադրբեջանական ՀԿ-ները վարկենապես փոխեցին իրենց ռեպերտուարը և Ադրբեջանի քաղաքական լծակը դարձան։
Չմոռանանք, որ հենց ՀԿ-ներն էին փակել Քաշաթաղի միջանցքը։ Այդ դահիճները վերջերս Երևան էին եկել։ Ստոր մարդասպաններին ընդունել էր Հայաստանի մեծագույն ԱԽՔ-ը։ Միգուցե այլ բարձրաստիճան նիկոլականներ էլ են ընդունել, չեմ հիշում:
Ինչու՞ սա հիշեցի։ Հայկական «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները մեկնել են Բաքու։ Թե ինչով են այդ կազմակերպությունները հասարակական, առանձին քննարկման թեմա է։ 5 հոգու ուղևորությունը հերոս հարկատուների վրա նստել է 17 միլիոն դրամ։
Ակնհայտ է, որ այդ հինգը չեն պահանջելու ազատ արձակել հայ գերիներին, չեն անդրադառնալու արցախցիների վերադարձի իրավունքին, չեն խոսելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, չեմ կարծում, թե կպահանջեն Հայաստանից դուրս հանել ադրբեջանական զավթիչ ուժերը և վերացնել Հայաստանի շրջափակումը․․․․ Բա ի՞նչ են քննարկելու․ ինչպե՞ս սիրել զմիմեանս և Նիկոլ Փաշինյանին»։

Նմանատիպ նյութեր

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․ «Երբ Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք անցյալում որևէ լուրջ հոգևոր, աստվածաբանական կամ հասարակական հեղինակությամբ աչքի չեն ընկել և հանրությանը հայտնի են դարձել միայն իրենց...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային...

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի...

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը տեղեկացնում է․ «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա...

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի...