Ահազանգից հետո ՊՆ-ն խոստացել է վճարել․ զինծառայողները կստանա՞ն 4 ամսվա հավելավճարները

28 Ապրիլի, 2026

Ապրիլի 17-ին Yerevan.Today-ն ահազանգ էր ստացել ՊՆ հատուկ նշանակության զորամասերի պայմանագրային զինծառայողներից առ այն, որ 2026 թվականի հունվար ամսից զրկվել են ամսական 100․000-ական դրամ հավելավճարներից, որոնք մինչ այդ ստացել են։

Փոխարենը զինծառայողներին խոստացվել էր աշխատավարձերի բարձրացում մինչև 200․000 դրամով, իսկ սպայական կազմինը մինչև 250․000 դրամով․ բայց ո՛չ աշխատավարձն է բարձրացել, ո՛չ էլ հավելավճարներն են ստացել։

Իրողությունը պարզելու համար կապ էինք հաստատել ՊՆ մամուլի քարտուղարի հետ, ով հորդորել էր հարցում ուղարկել ՊՆ։ Մեր գրավոր հարցմանը ՊՆ-ն պատասխանել է, որ տեղեկությունը հանրայնացման եթնակա չէ։

ՊՆ-ն, փաստացի, ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը։

Yerevan.Today-ի աղբյուրի փոխանցմամբ, ահազանգից հետո հատուկ նշանակության մի քանի զորամասերում պայմանագրային զինծառայողներին ներքին կարգով տեղեկացրել են, որ մայիսին կստանան մինչ այդ չվճարված գումարները։

Հույս ենք հայտնում, որ մի քանի միլիոն դրամ միանվագ պարգևավճար ստացած Սուրեն Պապիկյանի ղեկավարած կառույցը կրկին չի խաբի սահման պահող զինծառայողներին և կվճարի հասանելիք գումարները։

Նմանատիպ նյութեր

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...