Հավելավճարից զրկել են, աշխատավարձն էլ չեն բարձրացնում․ ՊՆ-ն խաբո՞ւմ է զինծառայողներին

17 Ապրիլի, 2026

Yerevan.Today-ն ահազանգ է ստացել ՊՆ հատուկ նշանակության զորամասերի պայմանագրային զինծառայողներից առ այն, որ 2026 թվականի հունվար ամսից զրկվել են ամսական 100․000-ական դրամ հավելավճարներից, որոնք մինչ այդ ստացել են։

«Վերջին հավելավճարը դեկտեմբերին ենք ստացել։ Ասել էին աշխատավարձերը կբարձրանան մինչև 200․000 դրամով, իսկ սպայական կազմինը մինչև 250․000 դրամով․ բայց ո՛չ աշխատավարձն է բարձրացել, ո՛չ էլ հավելավճարներն են տալիս։ Ամեն ամիս ասում են հաջորդ ամսվանից կլինի։ Մե՛կ ասում են նախարարը պիտի հրամանը ստորագրի, որ բարձրանա աշխատավարձերը, մե՛կ ասում են՝ կառավարությունը պիտի հաստատի։ Արդեն  3 ամիս է՝ ասում են մյուս ամսվանից կլինի, բայց չկա»,- նշել է մեր զրուցակիցը։

Ստացվում է՝ միայն դեկտեմբեր ամսին ավելի քան 7 մլն դրամ պարգևավճար ստացած Սուրեն Պապիկյանի ղեկավարած նախարարությունում սահման և հայրենիք պահողներին զրկել են անգամ 100․000 դրամ հավելավճարից՝ աշխատավարձի բարձրացման խոստումով։ Իսկ  աշխատավարձը, իհարկե, չեն բարձրացրել։

Խորհրդարանում քննարկվում է կառավարության ծրագրի կատարողականը, որի ժամանակ, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը քանիցս խոսեց բանակում բարեփոխումներից և զինծառայության նկատմամբ գրավչության բարձրացումից։ Այդ «գրավչության բարձրացման» արդյունքների մասին առաջին անգամ չէ, որ ահազանգում են զինծառայողներն իրենք։

ՊՆ մամուլի քարտուղարը Yerevan.Today-ին առաջարկեց հարցը գրավոր ուղարկել։ Անշուշտ՝ կուղարկենք, և նաև, այդ կառույցի գործունեությանը քաջ ծանոթ լինելով, կարող ենք ասել, որ օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո կխնդրեն ևս մեկ ամիս՝ հարցմանը պատասխանելու համար։

Բայց կարծում ենք՝ ՊՆ-ն ոչ թե պետք է մեզ տրամադրի արդարացումներ և «հիմնավորումներ», այլ զինծառայողներին՝ խոստացած աշխատավարձը։

Նմանատիպ նյութեր

«Փաշինյանի տարօրինակ շարժումները Անթալիայում». թուրքական մամուլի անդրադարձը

«Փաշինյանի տարօրինակ շարժումները Անթալիայում». թուրքական մամուլի անդրադարձը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Անթալիայում անցկացվող COP31 գագաթնաժողովին հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Սակայն թուրքական լրատվամիջոցների հրապարակումներում այս անգամ առավել շատ տեղ են գտել ոչ թե կլիմայական քննարկումները, այլ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների մասին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների մասին

Տեղի է ունենում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ մամուլի ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և գործող իշխանության քաղաքական ընդդիմախոսների հանդեպ զանգվածային հետապնդումների թեմայով։ Մանրամասները՝ ուղիղ...

Բելառուսն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին

Բելառուսն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին

Բելառուսն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին։ Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել է, որ կազմակերպության գաղտնի տեղեկատվությունը կարող է օգտագործվել դրա անդամ երկրների շահերին հակառակ։ Նա այս մասին...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել

Տեղի է ունենում Ազգային Ժողովի արտահերթ նիստ։ Փոփոխություններ և լրացումներ կարվեն «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, «Գնումների մասին» օրենքում, «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության...