ԱԳՆ-ին լրացուցիչ 60 մլն դրամ հատկացվեց՝ Փաշինյանի արտերկիր այցերը կազմակերպելու համար

4 Սեպտեմբերի, 2025

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 4-ի նիստում որոշեց ԱԳՆ-ին տարեկան 60 մլն դրամ հատկացնել՝ ՀՀ վարչապետի ղեկավարած պատվիրակությունների օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային միջոցառումների պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Կառավարության որոշմամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի մասով ՀՀ ԱԳՆ–ի պետական արարողակարգի ծառայությանը վերոնշյալ ծախսերի իրականացման համար հատկացվել է 40 մլն դրամ և 2025–ի բյուջեով նույն նպատակի համար հաստատված գումարի հետ միասին կազմել է 140 մլն դրամ, որից արդեն իսկ ֆինանսավորվել է 124 մլն 556 հազար դրամը: Մնացորդը չի բավականացնում 9 ամսվա կտրվածքով և մինչև տարեվերջ առաջիկա ծախսերի ֆինանսավորմանը: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել հավելյալ միջոցների նախատեսման, որի առաջնահերթության և հրատապության վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համապատսախան գրությամբ դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։

Ըստ այդմ, առաջարկվում է նվազեցնել ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագիր» և «ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրերի համապատասխան միջոցառումների տնտեսված միջոցներից և դրանք ուղղել ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությանը։

Նմանատիպ նյութեր

Բնակապահովման հավաստագրերի իրացման ժամկետը երկարացվել է ևս 6 ամսով. նախարարության պարզաբանումը

Բնակապահովման հավաստագրերի իրացման ժամկետը երկարացվել է ևս 6 ամսով. նախարարության պարզաբանումը

Արցախի առանձին շրջաններից տեղահանվածների բնակապահովման հավաստագրերի իրացման ժամկետը վերջին անգամ երկարացվել է ևս 6 ամսով. վերջնաժամկետը 2027թ․ հուլիսի 1-ն է: Այս մասին հայտարարել է Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը: Աշխատանքի և բարեկեցության նախարարի հրամանով...

Այս անձինք պետք է գիտակցեն, որ իրենց ձեռքերը արյունոտ են, և իրենց խղճին մարդու մահ կա․ Խուդոյան

«Քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների մասին եմ ուզում խոսել և շատ կարևոր մի բան ասել․ այդ վատ պայմանների համար կան կոնկրետ պատասխանատուներ։ Եթե ներքևից սկսենք, դրանք քրեակատարողական հիմնարկների պետերն են, այնուհետև՝...

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վիրավոր կա

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վիրավոր կա

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Երանոս բնակավայրի վարչական տարածքում «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել...

Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի 

«Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ բավական լավ բովանդակային քննարկում էր եղել։ Ես, գոնե, փաստարկված ներկայացրել էի, որ այն, ինչ անում են այսօրվա իշխանությունները, Ալիևի կողմից թելադրված օրակարգի առաջմղումն է։ Ինչ-որ իմաստով նաև ուրախ եմ, որ...

Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան

Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան

Նիկոլ Փաշինյա՛ն, դու վերջապես ո՞վ ես, ինչացո՞ւ ես, որ քեզ իրավունք ես վերապահել Հայաստանի պետականության հիմնասյուների հետ վարվել սեփական քմահաճույքով։ Ալիևը Հայաստանի Սահմանադրությունն է թիրախավորում, Անկախության հռչակագրի հղումն է պահանջում վերացնել, գործող...