Ադրբեջանն իր բոլոր երազանքներն այս փաստաթղթով ի կատար ածեց․ «Հրապարակ»

13 Օգոստոսի, 2025

«Հրապարակ» օրաթերը գրում է․

Նախօրեին հրապարակվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված պայմանագրի տեքստը, և, ինչպես սպասվում էր, պարզ դարձավ, որ տարիներ շարունակ բանակցված տեքստում որևէ հայանպաստ դրույթ չկա։ Չկա արցախցիների իրավունքների մասին հիշատակում, գերիների ազատ արձակման մասին դրույթ, Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջ, չի հիշատակված որևէ քարտեզ, որով պետք է իրականացվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, և այլն, և այլն։ Ավելին, պայմանագրում տեղ գտած դրույթներում կան այնպիսիները, որոնք ոչ միայն միտված չեն խաղաղության հաստատմանը, այլև ներքին խժդժություններ են հրահրելու, Հայաստանը մտցնելու են տուրբուլենտության նոր շրջան, նորանոր ու անլուծելի խնդիրներ են առաջացնելու մեզ համար և նոր զիջումների համար են հող նախապատրաստելու։

Մասնավորապես, Խաղաղության պայմանագիր համարվող այդ տեքստի 8-րդ և 9-րդ հոդվածներն են խնդրահարույց։ «Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում, և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը»,- գրված է 8-րդ հոդվածում։

Ուշագրավ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը բոլոր այս թեմաներով միջազգային կոնվենցիաների մասնակից են, հետևաբար, հարց է ծագում․ ինչո՞ւ են դա ներառել պայմանագրում առանձին կետով։ Հաջորդ՝ 9-րդ հոդվածում կարելի է գտնել այդ հարցի պատասխանը․ «Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով: Սույնով Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով»: Այսինքն՝ պայմանագրի 9-րդ կետով սահմանվում է, որ վերը նշված բոլոր հարցերով զբաղվող առանձին համաձայնագիր էլ դեռ պետք է կնքվի, որը հայտնի չէ, թե ինչ ականներ է պարունակելու Հայաստանի համար։

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը տևական ժամանակ նպատակ է հետապնդում «արդարադատություն իրականացնել» արցախյան առաջին պատերազմին մասնակցած անձանց, մեր հերոսների, զինվորականների նկատմամբ, ուստի վերոնշյալ երկու կետը ներառված է Բաքվի պահանջով, որպեսզի առանձին համաձայնագրով էլ Հայաստանի ներսում պատժողական մեխանիզմի ստեղծում պարտադրեն, Երևանին պահանջներ ներկայացեն՝ արդարադատություն իրականացնել արցախյան առաջին պատերազմի մասնակիցների նկատմամբ։ Դիցուք՝ Ադրբեջանը կարող է որոշակի փաստեր հրապարակել՝ ասելով, որ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը կամ Վիտալի Բալասանյանը, անգամ՝ Սասուն Միքայելյանը պատերազմական հանցանքներ են գործել, ուստի պահանջում ենք հետաքննել և պատասխանատվության ենթարկել նրանց, Հայաստանի իշխանությունն այս կետերը գրելուց հետո ստանձնել է անգամ նման հակահայկական գործընթացի իրականացումը: Եվ եթե մերժի այդ պահանջը, կարող են մեղադրվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների, սեպարատիստական կոչեր հնչեցնողներին աջակցելու, արդարադատություն իրականացնելուց հրաժարվելու հարցում։

Բացի դա՝ կպահանջի պատժել բոլոր «ռևանշիստներին», Ադրբեջանի մաս ճանաչված Արցախի նկատմամբ պահանջատիրական կոչեր հնչեցնող «ահաբեկիչներին», Ադրբեջանին վանդալիզմի, ցեղասպանության մեջ մեղադրողներին, Արցախում հայկական մշակույթի ոչնչացման դեմ պայքարողներին և այլն։

Նկատենք, որ պայմանագրի 17 կետից միայն վերոնշյալների դեպքում է արձանագրվել, որ առանձին համաձայնագիր է պետք կնքել, ինչը նույնպես նշանակում է, որ Ադրբեջանի համար սա առանցքային հարց է, հավանաբար՝ նաև ՀՀ իշխանությունների, որոնք այս համաձայնագրով սինքրոն աշխատանքի արդյունքում հետապնդումներ կսկսեն բոլոր ընդդիմախոսների նկատմամբ։ Ուղղակի այժմ արդեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների, այլև Ալիևի, ադրբեջանցի հրոսակների և ջարդարարների դեմ ընդդիմացողների:

 

Նմանատիպ նյութեր

Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան

Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան

Թուրքիան Հարավային Կովկասով անցնող և տարածաշրջանը թուրքական տարածքին կապող Միջին միջանցքը համարում է միջազգային առևտրային ու տրանսպորտային կապերի զարգացման առանցքային տարրերից մեկը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է...

Այսօր, քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ Դանիելյան

Այսօր, քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է․ «Ադրբեջանին՝ առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ իրավական հարթությամբ իբր տարածքային հավակնությունները բացառելու համար։ Հիմար չեն և լավ հասկանում են, որ օրինակ՝ Արցախի ազատագրման պայքարն...

Սատարելով՝ խանգարենք

Սատարելով՝ խանգարենք

Ընդդիմության համախմբման գործընթացը քանի միս ու արյուն է ստանում, իշխանությունը արտաքուստ հանգստություն ցուցաբերելով, այնուամենայնիվ, դիմում է տարիներով փորձված և անթերի աշխատող մեթոդին. տարբեր ձևերով՝ ուղիղ կամ միջնորդավորված, ընդդիմությանը սատարելու...

Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը

Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին և արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը կընդգրկվեն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմում։ Բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-ին...

ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները

ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է 12-օրյա պատերազմից հետո հակաօդային պաշտպանության համակարգերի արագ զարգացման և նոր ռազմական մշակումներ ներկայացնելու ծրագրերի մասին։ Այս մասին Թեհրանում՝ կորպուսի օդատիեզերական ուժերի շաբաթվան...