Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ պաշտպանության նախարարության ղեկավարությունը ստուգել է բանակի ստորաբաժանումների ապահովումը եւ դրանց մարտական պատրաստվածության մակարդակը։
Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է կոմանդոսների զորամաս եւ այլ ստորաբաժանումներ։





