Ադրբեջանի հետ սինխրոն աշխատում են. ՀՀ իշխանությունն էլ է փչացնում Ռուսաստանի հետ հարաբերությունները․ «Հրապարակ»

3 Հուլիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացմանը համընթաց, ՀՀ իշխանություններն էլ են գործի անցել` ամենօրյա ռեժիմով փչացնում են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Անգամ իշխող թիմի «վետերանների» համար է անընդունելի այս վարքագիծը, որոնք հասկանում են՝ ուր է հասցնելու ՌԴ-ին հակադրվելը։

Օրերս Արարատ Միրզոյանը հրաժարվել էր մեկնել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին՝ ընդունելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին։ Եվ համատեղ ասուլիսում էլ մեղադրեց Լավրովին` «ՀՀ ներքին գործերին միջամտելու մեջ», իսկ վերջինս ընդամենը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել ՀՀ-ում տեղի ունեցողի վերաբերյալ. «Սա մեր հարևանների ներքին հարցն է, բայց, իհարկե, հազարամյա Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են։ Եկեղեցին ավանդաբար միշտ եղել է հայ հասարակության հենասյուներից մեկը, և մենք իսկապես չէինք ցանկանա, որ այս Եկեղեցին ենթարկվեր հարձակումների՝ ըստ էության, առանց որևէ լուրջ հիմքի»։

Մինչդեռ, երբ Մակրոնն աջակցեց անօրինական կալանավորումները, նման «միջամտության» մասին ոչ մի բառ չասվեց»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...