Ադրբեջանի անվտանգությունն ուղղակիորեն կապված է Թուրքիայի անվտանգության հետ։ Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա նաև ասել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Սիրիայի վերակառուցմանը։ «Սիրիայի, Պաղեստինի, Սուդանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Հյուսիսային Կիպրոսի, Ուկրաինայի և Իրաքի անվտանգությունն ուղղակիորեն կապված է Թուրքիայի անվտանգության հետ»,- նշել է նա:






