Ադրբեջանը Ռուաստանին մեղադրում է իր դեմ հիբրիդային պատերազմ մղելու մեջ. լրատվամիջոց

20 Փետրվարի, 2026

Վերջին շաբաթներին Ադրբեջանի, մասնավորապես՝ նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի դեմ սկսված համակարգված արշավը սոցիալական ցանցերում պատահական հուզական պոռթկումների հավաքածու չէ։ Դա համակարգված, պլանավորված եւ կենտրոնացված տեղեկատվական սադրանք է, որի հետքերն ուղիղ տանում են Կրեմլ։

Ինչպես տեղեկացնում է «Оперативный Информационный Центр-OMM»-ը, այս մասին հայտնել է լրագրող Էլչին Ալիօղլուն։ Նշվել է, որ այս գործընթացը նշանավորում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի նոր փուլը։

Հոդվածի հեղինակը նշում է, որ եթե նախորդ փուլում կիբեռհարձակումներն էին հիմնական գործիքը, ապա այժմ հիմնական գործիք է դարձել տեղեկատվական ահաբեկչությունը։ Մեծածավալ կիբեռհարձակումներ են իրականացվել պետական ​​​​մարմինների, լրատվամիջոցների եւ ենթակառուցվածքների դեմ։ Ադրբեջանական կողմը բավարար տեղեկատվություն ունի այդ հարձակումների տեխնիկական կառուցվածքի, օգտագործված սերվերային շղթաների եւ համակարգման կենտրոնների մասին։ Սակայն այժմ մարտավարությունը փոխվել է. նպատակը հասարակության հոգեբանական կայունությունն է։

«Ադրբեջանն ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը։ Բաքուն տեղյակ է ինչպես Ռուսաստանի վերջին, այնպես էլ նախատեսվող քայլերին։ Միամտություն կլինի հավատալ, որ այդ սադրանքներն անպատասխան կմնան։ Պետությունը կառուցել է իր սեփական անվտանգության ճարտարապետությունը եւ ունի համարժեք տեղեկատվական արձագանքի մեխանիզմներ։

Չնայած հիբրիդային պատերազմը մղվում է անաղմուկ, դրա հետեւանքները կարող են աղմկալի լինել։ Կրեմլը պետք է իմանա. Ադրբեջանն այլեւս այն չէ, ինչ նախկինում էր, եւ ճնշման լեզուն այստեղ անարդյունավետ է։ Ադրբեջանը լավ գիտակցում է Ռուսաստանի հաջորդ քայլը եւ վաղվա ծրագրածը։ Թող ոչ ոք չխաբի ինքն իրեն։

Եթե Մոսկվայում որեւէ մեկը կարծում է, որ այս սադրանքներն անպատասխան կմնան, դա վտանգավոր պատրանք է։ Ադրբեջանը մերժում է ճնշումը եւ չի ներում կուլիսային մարտավարությունը։ Յուրաքանչյուր քայլին կհաջորդի պատասխան միջոց։

Հարկ է նշել, որ հիբրիդային պատերազմի հայեցակարգը ներառում է ավանդական ռազմական գործողությունների համադրություն կիբեռհարձակումների, ապատեղեկատվության եւ տնտեսական ճնշման հետ, որոնք ուղղված են իրավիճակի անկայունացմանը երկրի ներսում»,- գրում է «Оперативный Информационный Центр-OMM»-ը։

Նմանատիպ նյութեր

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Վերջերս ունեցանք շատ հաջողված գործարար համաժողով Կարսում, Հայաստանից գնացել էր պատկառելի բիզնես պատվիրակություն, թուրքական կողմի առաջարկով և մեր ցանկությամբ, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք, պլանավորում ենք մյուս գագաթնաժողովը Հայաստանում հոկտեմբերի սկզբին տեղի...

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը, մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է քան ռազմավարական գործընկերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում...

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

Ռուսաստանը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որը կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը՝ ամերիկացի միջնորդների մասնակցությամբ,...

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։ Այս մասին հայտնում է «24News»-ը։ Ըստ աղբյուրի տվյալների՝ իրավապահները համայնքապետին տեղափոխում են Երևան։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում բախվել են «Infiniti» մակնիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։ Ինչպես...