Ադրբեջանը պետական մակարդակում նախաձեռնել է հայկական Ծիծեռնավանքի վերականգնման, կամ որ նույնն է՝ խեղաթյուրման նախագիծը

9 Հուլիսի, 2025

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հուսեյն Գուլիևը հայտարարել է, որ արդբեջանական պետական մարմինները մշակում են առաջարկներ, թե ինչպես է վերականգնվելու (իրականում հայկական պատմական փաստերից կտրվելու, արձանագրությունները մաքրվելու) Ծիծեռնավանքը, որն ադրբեջանցիներն անվանում են Աղօղլան վանք։

Գուլիևն այս առիթով նշել է, որ «Մենք համատեղ ջանքեր ենք գործում այլ պետական կառույցների այդ թվում մշակույթի նախարարության հետ՝ Ծիծեռնավանքի վերականգնման ուղղությամբ։ Նախարարությունն իր կառույցների միջոցով հետևում է այս հարցին և պարբերական վերահսկողություն ապահովելու համար ներկայացուցիչներ նշանակում»։

Ադրբեջանական կողմը հայկական Ծիեռնավանքն աղվանական է համարում, որի մասին նշված է  Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեում։ Բացի այդ, եկեղեցու աղվանացման  անհիմն ու կեղծ թեզերը շահարկվել են թե՛ 2024 թվականին Վարշավայում կազմակերպված ցուցահանդեսում և թե՛ Վատիկանի Գրիգորյանական համալսարանում կազմակերպված գիտաժողովում։

Ադրբեջանական կողմի անհիմն խոսույթով 4-րդ դարում Աղվանքում քրիստոնեությունը պետական կրոն դառնալուց հետո, հին  Աղօղլան սրբավայրի/հեթանոսական տաճարի կողքին կառուցվել է Ծիծեռնավանքը, որը թվագրվում է 5- 6-րդ դարերով։ Փաստորեն, ըստ նրանց՝ Ծիծեռնավանքը նույնպես կրում էր հեթանոսական տաճարի տարրեր և հարուստ է հին պաշտամունքային խորհրդանիշներով: Ադրբեջանական կողմը նշում  է, որ Ծիծեռնավանքի բակում եղած նախաքրիստոնեական ժամանակաշրջանի  լուսնի աստվածուհուն  խորհրդանշող կոթողը գողացել են հայերը (նման կոթող ընդհանրապես գոյություն չի էլ ունեցել) և այն փոխարինել Երևանից բերված 2 կեղծ խաչքարերով, որ հայերն են վանքի պատերին «կեղծ» արձանագրություններ տեղադրել, իսկ իրական արձանագրությունը ջնջել:

Ադրբեջանական կողմը նշում, է որ 19-20-րդ դարերի ընթացքում շրջակա գյուղերից թե՛ քրիստոնյաները, թե՛ մուսուլմանները գալիս էին տաճար այցելելու։ Ինչպես բոլոր ադրբեջանական սրբավայրերում, այս սրբավայր այցելողները ծառին կապում էին տարբեր կտորներ, վառում մոմեր և զոհաբերում կենդանիներ։

Նշենք, որ Ծիծեռնավանքը դեռևս 2020 թվականի դեկտեմբերից, երբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը անցավ ադրբեջանական վերահսկողության ներքո, դարձել է Ադրբեջանի աղվանա-ուդիական համայնքի քարոզչական թիրախներից մեկը: Ծիծեռնավանքի շուրջ քննարկումներն ու այն աղվանա-ուդիական համայնքին վերագրելը Ադրբեջանի պետական քաղաքականության մաս է, իսկ եկեղեցու պղծումն ու վանդալիզմը շարունակական բնույթ կրող գործողություններ։

Այդ մասին են վկայում աղվանա-ուդիական համայնքի կողմից Ծիծեռնավանքի եզակի շուրֆի ոչնչացումը (մանրամասն տես՝ Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը): Իսկ դեռևս 2023 թ․ ապրիլի 22-23-ը Ադրբեջանում Ռամադանի սուրբ ամսվա ավարտի Աիդ ալ-Ֆիթ տոնին  Ադրբեջանի «աղվանա-ուդիական» ինքն իրեն կոչող  համայնքի և Ադրբեջանի Աստվածաշնչային ընկերության նախագահ՝ Ռոբերտ Մոբիլիի այցերով ինքնահնար ծիսակատարություններով պղծվել է Ծիծեռնավանքը։

Բայց, իրականության տիրույթում պետք  է նշենք, որ հենց Ադրբեջանն է ստեղծել նախագիծ հայկական իրական արձանագրությունների ոչնչացման և եկեղեցու պատմության կեղծման նպատակով։

Մեր արձագանքը

Այսօր Ծիծեռնավանքի եկեղեցին կանգնած է լուրջ փորձությունների առջև և ադրբեջանական վերականգնման արդյունքում կարող է կորցնել իր նախնական կերպարն ու իր հայկական պատկանելությունը՝ կրկնելով Վանքասարի եկեղեցու, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու օրինակը։

Եվրոպական Խորհրդարանի կողմից դեռևս 2022 թվականին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որտեղ Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել հայկական ժառանգության տարածքներում ցանկացած միջամտության բացառումը՝ պահպանելու ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնման աշխատանքները կատարելու բացառապես այդ սկզբունքին համաձայն։

Եկեղեցու  պղծումը խախտում է  նաև ժառանգության մշակութային կարևորության չափանիշը՝ հաստատված Բուրրայի (Ավստրալիա, ԻԿՕՄՕՍ) 1999 թ. կանոնադրությամբ:

Եվ  այստեղ, պատմական ապացույցների ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ ըստ մշակութային կարևորության չափանիշի,  ժառանգության պատմական արժեքի պահպանում նշանակում է, թե  ինչպես են պահպանված արժեքի պատմական ապացույցները։ Եվ ավելին, «ցանկացած միջամտություն, որն արվում է ժառանգության հետ, հանգեցնելով մշակութային կարևորության այս կամ այն տարրի կորստին՝ պատմական, գեղագիտական, հոգևոր և սոցիալական առումներով, զրկում է ժառանգությունն իր հիկնական նշանակությունից՝ ոչնչացնելով այն»։

Եկեղեցու պղծումը և վնասումը խաթարում է կառույցի ամբողջականությունը։ Եվ ինչպես հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական 36-րդ հանդիպման ժամանակ «ամբողջականությունը ժառանգության կարողությունն է, որով այն ապահովում և պահպանում է այդ նշանակությունը կարևորությունը ժամանակի ընթացքում»։

Անդրադառնալով մարդկային վնասակար ազդեցությանը՝ գործառնական ուղեցույցը տալիս է լրացուցիչ բացատրություն. «Ամբողջականության պահպանության համար ժառանգության բոլոր հատկանիշները պետք է լինեն անփոփոխ»։

Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․»։

Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք»:

Նմանատիպ նյութեր

Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ իրական մեղադրյալներն արհեստականորեն վերածվել են տուժողի․ Երեմ Սարգսյան

Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ իրական մեղադրյալներն արհեստականորեն վերածվել են տուժողի․ Երեմ Սարգսյան

«Հանրությանն ենք ներկայացնում առաջին տեսանյութից մի հատված, որն ակնհայտորեն հաստատում է, որ ոչ թե Գագիկ Ծառուկյանը խարդախություն է կատարել, այլև, որ որպես տուժող ներկայացվող Իրանի քաղաքացիները նրանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտակել, սակայն իրական տուժող Գագիկ...

Զելենսկին անհրաժեշտ քաղաքական կամք չի դրսևորում հակամարտությունը դադարեցնելու համար. Պեսկով

Զելենսկին անհրաժեշտ քաղաքական կամք չի դրսևորում հակամարտությունը դադարեցնելու համար. Պեսկով

Վլադիմիր Զելենսկին անհրաժեշտ քաղաքական կամք չի դրսևորում հակամարտությունը դադարեցնելու համար, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է այն մասին, որ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք: ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ԱՄՆ նախագահն...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի...

Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով. Արմեն Այվազյան

Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբեմն նույնիսկ հավատդ չի գալիս... Արուսյակ Սիմոնյանը Հայաստանի պատմության թանգարանում այսպիսի բացատրագրով մի նմուշ է լուսանկարել՝ «Գոտի պատկերազարդ Ք. ա. 9–6-րդ դդ., հայտնաբերման վայրը՝...

Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր

Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։38-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սանահին բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է,...