Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել ՌԴ երեք քաղաքացիների՝ լրագրող Իվան Կնյազևի, քաղաքական խորհրդատու Սեմյոն Ուրալովի և տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի նկատմամբ։
Նրանց նկատմամբ հեռակա կարգով որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։






