Ադրբեջանը լուրջ ջանքեր է ներդնում ՀՀ-ում գտնվող իսլամական մշակութային ժառանգության բռնայուրացման ուղղությամբ

12 Դեկտեմբերի, 2025

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է դեկտեմբերի 5-ին Բաքվում կայացած «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը» միջազգային կոնֆերանսին  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին.

«Ուղերձի առանցքային միտքն այն է, որ իբր Հայաստանը երկարատև տարիների ընթացքում պարբերաբար ոչնչացրել է ադրբեջանցիների նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ հատկապես սրբավայրերը, գերեզմանները: Նշվել է, որ ադրբեջանական կողմի համար առաձնահատուկ կարևոր է այս իրադարձություններին տալ իրավական գնահատականներ միջազգային-իրավական հարթության մեջ և կատարել համապատասխան քայլել: Սրանց պետք է հետևեն այդ ժառանգության վերականգնմանն ուղղված քայլեր, որոնք տեղավորվում են «ադրբեջանական վերադարձի և Արևմտյան Ադրբեջանի գաղափարախոսության մեջ»:

Ադրբեջանական կողմը բավականին լուրջ ջանքեր է ներդնում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող իսլամական մշակութային ժառանգության բռնայուրացման և այն՝ թյուրքա-ադրբեջանական ներկայացնելու ուղղությամբ:

Այս ուղղությամբ առաջին քայլերը կատարվել էին խորհրդային տարիներին՝ պատմաբան Զիյա Բունիյաթովի և արևելագետ Մեշադի-խանում Նեյմատովայի կողմից: Հիմնականում դիտարկվել էր Սյունիքը: Նեյմատովան հրատարակել էր Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Որոտան, Վաղատին, Աղիտու գյուղերում գտնվող մահմեդական գերեզմանների տապանաքարերի արձանագրությունները՝ վերծանման միտումնավոր սխալներով, ինչի մասին փաստել էր հայտնի արևելագետ Ա. Խաչատրյանը՝ Հայաստանի արաբերեն արձանագրություններին նվիրված իր մեծածավալ գրքում մանրամասն անդրադառնալով յուրաքանչյուր տապանաքարի արձանագրությանը բովանդակային և քերականական, լեզվաբանական տեսանկյունից:

Պաշտոնական Ադրբեջանի հիմնական մեղադրանքն այն է, որ հայկական կողմը ոչնչացրել է «ադրբեջանական սրբավայրերը, գերեզմանները, կոթողները», նաև թաքցնում է դրանց գոյությունը: Այդ դեպքում, «տարակուսանք» է առաջացնում հետևյալ փաստաթուղթը, որը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մահմեդական, այդ թվում՝ ադրբեջանական կամ վերջիններիս կողմից օգտագործված պատմամշակութային հուշարձանների ցուցակը»: Ցուցակում մարզ առ մարզ ներկայացված են Հայաստանում գտնվող մահմեդական հուշարձանները, դրանց լուսանկարները, համառոտ ինֆորմացիան, դրանց վիճակի նկարագրությունը:

Հարկ է նկատել, որ ցուցակում առանձին ներկայացված են նաև թաթարական և ադրբեջանական գերեզմանները: Թաքցված չեն նաև նախկին թաթարական գյուղերի տարածքում կառուցված գյուղական մզկիթների շենքերը: Քանի որ ադրբեջանական կողմը առանձնահատուկ կերպով շեշտում է, որ հայկական կողմը իբր ոչնչացնում է սրբավայրերը, ապա նշենք, որ Սյունիքի մարզի տարածքում անխաթար պահպանվում են Լեհվազ գյուղից ոչ հեռու գտնվող Բուղաքարի փիր ուխտատեղին և Շվանիձոր գյուղից ոչ հեռու գտնվող Բաբա Հաջ սրբատեղին, որոնք հատկապես 19-րդ դարից սրբատեղի էին մահմեդական, այդ թվում՝ քուրդ, պարսիկ, թյուրքախոս բնակչության, իսկ խորհրդային տարիներին՝ ադրբեջանցիների համար: Բազմաթիվ նախկին ադրբեջանաբնակ կամ խառը բնակչություն ունեցող գյուղերում պահպանվում են Հայրենական պատերազմի հուշարձաններ, աղբյուրներ, որտեղ արձանագրված են պատերազմում զոհված ադրբեջանցիների անունները:

Խոսելով գերեզմանների պահպանության մասին, ապա դրանց զգալի մասը գտնվում է բավարար ու լավ վիճակում: Իհարկե, կան նաև վնասված գերեզմաններ, տապանաքարեր, ինչը չի թաքցվել, փաստվել է նաև պաշտոնական ցուցակներում, փաստաթղթերում:

Ադրբեջանական կողմը իր մեղադրանքներում չի ներկայացնում որևիցե լուրջ հիմնավորում և փաստարկ, իսկ եղածներն էլ պատմական փաստերի խեղաթյուրում են: Դա լավագույնս երևում է Երևանի մահմեդական ժառանգության մասին «ադրբեջանական մեղադրանքները» ստուգելիս:

Կարևոր ենք համարում նշել, որ հայկական ակադեմիական միտքը պարբերաբար անդրադարձել է Հայաստանի տարածքում գտնվող իսլամական մշակութային ժառանգությանը, հայկական և իսլամական մշակույթների փոխառնչություններին՝ սկսած 7-րդ դարից, երբ Հայաստանը դառնում է Արաբական խալիֆայության մի մասը: Հայ-իսլամական մշակութային փոխառնչությունները դիտարկվել են սելջուկյան արվեստի, մոնղոլական և ետմոնղոլական՝ կարա-կոյունլու, աղ-կոյունլու ցեղերի հետ փոխառնչությունների շրջանակներում»:

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 20-ի զեկույցում, մատնանշելով ԵԱՏՄ-ի անդամությունը դադարելու պարագայում Հայաստանի կրելիք վնասների մասին, նաև մատնանշվում է Հայաստանի անդամությունը սառեցնելու կամ դադարեցնելու իրավական ուղին։ Նախ հիշեցնենք, որ Հայաստանի՝...

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...