Ադրբեջանը ևս հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք «Եվրանեսթին»: Բաքվում դա բացատրել են նրանով, որ Եվրախորհրդարանի փաստաթղթերը և հայտարարությունները, որոնք վեհաժողովի գործունեության կեսն են կազմում, «հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:
Նման հայտարարություններն իբր չեն նպաստում Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին։
Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թաիր Միրկիշիլին միաժամանակ ընդգծել է, որ մասնակցությունից հրաժարվելը կապված չէ Հայաստանում նիստի անցկացման հետ: Նրա խոսքով ՝ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։






