Ադրբեջանը ևս ձգտում է «անկախացման»․ Արմեն Պետրոսյան

28 Օգոստոսի, 2025

Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իլհամ Ալիևի՝ Ալ-Արաբիային տված հարցազրույցում հնչեցված մի շարք ուշագրավ հայտարարություններից հատկապես հետաքրքիր է հետևյալ միտքը.

«Մենք գիտենք, որ հաջորդ ամռանը Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Եվ մենք գիտենք, որ նրանք աշխատում են նոր Սահմանադրության նախագծի վրա։ Բայց եթե լինի ուժեղ արտաքին միջամտություն, ապա այո՛, մենք կարող ենք մտածել, որ դա կարող է խախտել նախկինում համաձայնեցված հարցերը։ Սակայն դա շատ կվնասի հենց Հայաստանին։ Որովհետև, անկախ այն հանգամանքից, թե ով է Վաշինգտոնում ստորագրել փաստաթղթերը, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ Հայաստանի առաջնորդի կողմից։ Եթե այնտեղ ինչ–որ բան տեղի ունենա, ինչ–որ բան փոխվի, և նրանք հրաժարվեն ստորագրվածից, դա լրջորեն կվատացնի Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները»։

«Ուժեղ արտաքին միջամտության» ներքո բնականաբար նկատի է առնվում Ռուսաստանի կանխատեսելի դերակատարումը։ 

Գուցե դեռևս վիճելի է, բայց «Միջաշխարհակարգի» շրջափուլում Ադրբեջանը, ինչպես նման կարգավիճակ ունեցող բազմաթիվ այլ երկրներ, ձգտում է անկախացման և ապագա աշխարհակարգում տարածաշրջանային դերակատարման։ Իսկ Ադրբեջանի անկախացման ձգտումը ենթադրում է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ազդեցության հնարավորինս նվազեցում, հավասարակշռում այնպիսի խաղացողների հետ համագործակցության խորացմամբ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Չինաստանը, Իսրայելը և այլն։ 

Վերոնշյալի համատեքստում, ինչպես նախկինում բազմիցս նշել եմ՝ ներկա իրողությունների պայմաններում, Ադրբեջանը բոլորից շատ է շահագրգռված 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և դրան հարակից եռակողմ ձևաչափերը նաև դե յուրե պատմության գիրկն ուղարկելու հարցում։ Քանի որ դա Ռուսաստանի համար այն իրավական հենքն է, որի միջոցով առնվազն Հայաստանի կողմից փոխադարձ շահագրգռվածության առկայության դեպքում Ռուսաստանը հնարավորության և ցանկության դեպքում կարող է «հարթել իր վերադարձը տարածաշրջան»։ Մինչև վերջին զարգացումները, այս քաղաքական ուղեգծում Ռուսաստանի առանցքային ապավենն Ադրբեջանն էր։ Վերջինն էլ, ըստ էության, նպատակ ունենալով թոթափել Ռուսաստանից զգալի կախվածությունը, անցած կես տարում միտումնավոր կերպով սրելով Մոսկվայի հետ հարաբերությունները, շտապեց ԱՄՆ՝ համաձայնելով Հայաստանի հետ կարգավորման և միջնորդությունների նոր ձևաչափին։

Երբ դիտարկում ենք Վաշինգտոնյան հռչակագրի 3-րդ կետում ապաշրջափակման վերաբերյալ ձևակերպումները՝ դրանցում ամրագրված սկզբունքները համեմատելով 2023թ. հոկտեմբերին ԵՔՄ շրջանակում առաջարկված փաստաթղթում թեմատիկ սկզբունքների հետ, դրանք հիմնականում նույնական են։ Հետևաբար, առնվազն Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից հետո պարզ է՝ Ալիևը ինչու չմեկնեց Գրանադա և չստորագրց համատեղ հայտարարությունը, քանի որ այն պարունակում էր Ադրբեջանի համար անցանկալի դրույթներ՝ արցախահայության իրավունքների վերաբերյալ։ Բայց միևնույն ժամանակ, ապաշրջափակման հարցում հռչակված սկզբունքների հիմքով պայմանավորվածություններն Ադրբեջանը տևական ժամանակ ձգձգում էր՝ վստահաբար, դրանք շահարկելով Ռուսաստանի հետ հարաբերություններում ևս՝ հասնելով ԼՂ տարածքից ռուս խաղաղապահ զորամիավորման դուրսբերման, ինչպես նաև Հայաստանից նոր զիջումների։ 

Իսկ ներկայում, քանի որ Ռուսաստանն էականորեն թուլացած է, նվազել է Անկարայից Բաքվի կախվածությունը, Ադրբեջանը հասնում է ԱՄՆ և պայմանավորվորվում Հայաստանի հետ՝ զուգահեռաբար հասնելով իր արտաքին կախվածության հավասարակշռման։

Հետևաբար, նաև Ադրբեջանում ուրվագծվող այս հաշվարկներն են, որ չափավոր լավատեսություն են հաղորդում Երևան-Բաքու հարաբերություններում նոր լարվածություններ թույլ չտալու ադբեջանական քաղաքականության հարցում։ 

Մինչդեռ եթե ալիևյան վարչակարգի հեռանկարային ծրագրերը ևս իրականան՝ հասնելով միջազգայնորեն ընկալված տարածաշրջանային դերակատարման, ապա Հայաստանին և Վրաստանին սպասվում է չափազանց բարդ հարևանություն Ադրբեջանի հետ։

Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ ներկայացված սցենարն ընդամենը սցենար է, քանի դեռ աշխարհը և տարածաշրջանը գտնվում են ներկա անորոշ շրջափուլում»։

Նմանատիպ նյութեր

Իրանը կշարունակի աջակցել Լիբանանին․ Ղալիբաֆ

Իրանը կշարունակի աջակցել Լիբանանին․ Ղալիբաֆ

Իրանը կշարունակի աջակցել Լիբանանին, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ «Աստծո կամքով, այս բանակցությունների ընթացքում վերջնականապես լուծվի Լիբանանի ամբողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության լիարժեք վերականգնման հարցը։ Մինչև այս նպատակին...

ԱԱԾ-ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ

ԱԱԾ-ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ–ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` իրենց հոգևոր ծառայությունը շարունակելու համար։ Տեղեկությունը հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։ Լրագրողը նշել է նաև, որ քահանաները Վորոնեժի և Իժևսկի հայկական եկեղեցիների հոգևոր սպասավորներն...

ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան

ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ըստ Երուսաղեմի Հրեական համալսարանի անցկացրած սոցիոլոգիական հարցման՝ իսրայելցիների 90 տոկոսից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի։ Եթե մինչ այս տարբեր քարոզչական տեխնոլոգիաների և լրտեսական ցանցի...

Բաբաջանյան փողոցում բախվել են «Mazda»-ն և «Kia Forte»-ն․ կան վիրավորներ

Բաբաջանյան փողոցում բախվել են «Mazda»-ն և «Kia Forte»-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Արթուր Մ․-ի վարած «Mazda» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Գուրգեն Հ․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները, ինչի...

Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի

Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի

Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Արաղչին: Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան և իրանական պատվիրակությունները հանդիպում են անցկացրել Իրան-ԱՄՆ համաձայնագիրը քննարկելու համար, որն...