Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հարձակման վերաբերյալ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է.
«Մենք խստորեն դատապարտում ենք Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հարձակումը, որը չեզոքացվել է Գազիանթեփի վերևում։ Նման գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար և անընդունելի են։
Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում եղբայրական Թուրքիայի Հանրապետությանը։ Մենք աջակցում ենք Թուրքիայի կառավարության ջանքերին՝ ապահովելու իր բնակչության և տարածքի անվտանգությունը։
Ադրբեջանը վճռականորեն աջակցում է Թուրքիային», — ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցների կողմից։






