Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները․ Նախարարների կոմիտեն դեռևս հարկադրանքի բոլոր միջոցները չի գործադրել. Hetq.am

14 Օգոստոսի, 2026

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանից ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից մինչ օրս 9-ն է բավարարել։ Վճիռներից 8-ը ուժի մեջ են մտել, սակայն Ադրբեջանը դրանցից ոչ մեկի պահանջը չի կատարել։ Այս մասին գրում է Հետքը։

««Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով 2015թ. հունիսի 16-ին կայացված վճիռը չի կատարվել, գործն ուժեղացված վերահսկողության ներքո է։ Չնայած վճռից երկար տարիներ են անցել, սակայն անհատական և ընդհանուր միջոցառումները դեռևս ամբողջությամբ չեն իրականացվել։ Չեն լուծվել գույքի կորստի համար արդյունավետ փոխհատուցման և դիմումատուի նախկին տան և գույքի նկատմամբ հասանելիություն ապահովելու հարցերը։

«Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը կայացվել է 2020թ. մայիսի 26-ին։ Ադրբեջանի իշխանությունները ճանաչել էին դիմումատուների իրավունքների խախտումը և հավաստիացրել էին, որ կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նմանատիպ խախտումների կրկնությունը կանխելու համար։ Այնուամենայնիվ, որևէ գործողություն այս առնչությամբ չի կատարվել։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն (ՆԿ) 2025թ․-ի հունիսին կայացած 1531-րդ նիստում այս գործի քննարկման ժամանակ անհատական միջոցառումների վերաբերյալ միջանկյալ բանաձև է ընդունել։ ՆԿ-ն հայտնել է, որ չնայած Կոմիտեի բազմակի կոչերին, վճիռն ուժի մեջ մտնելուց չորս տարի անց Ադրբեջանի իշխանությունները դեռևս որևէ տեղեկատվություն չեն ներկայացրել, որը կվկայեր պահանջվող անհատական միջոցառումների ուղղությամբ շոշափելի առաջընթացի մասին։

ՆԿ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել առանց ձգձգելու կատարել դիմումատուների ներկայացուցիչներին շնորհված դատական և այլ ծախսերի վճարման անվերապահ պարտավորությունը։ Պահանջել էր առանց ուշացնելու հաստատել, որ նախագահի աշխատակազմի կայքում հրապարակված՝ հանցագործին ներում շնորհելուն և ազատ արձակելուն աջակցող նամակները հեռացվել են։ Ինչպես նաև ապահովել, որ նա որևէ պետական պաշտոն չզբաղեցնի։

ՆԿ-ն նշել է, որ ատելության հիմքով կատարված այդ հանցագործության հեղինակը ստացել էր արտոնություններ, որոնք, ըստ ամենայնի, ներպետական օրենսդրությամբ որևէ իրավական հիմք չունեին։ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել առանց հետաձգման պարզաբանել իրենց դիրքորոշումը նրան տրված «այլ արտոնությունների» վերաբերյալ։

«2026թ․-ի դրությամբ Ադրբեջանի կառավարությունը որևէ միջոցառում այս առումով չի ձեռնարկել, և ՆԿ-ին որևէ տեղեկատվություն չի տրամադրվել: Վերջին անգամ գործը քննարկվել է 2026թ․ մարտի 9-11-ը, 1553-րդ հանդիպման ընթացքում, որի ժամանակ քննադատվել է Ադրբեջանի շարունակական լռությունը, սակայն գործողությունների որևէ ծրագիր չի ներկայացվել»,- հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Աղմուկից հետո՝ պարզաբանումներ․ իսկ ո՞վ է պատասխանատու

Աղմուկից հետո՝ պարզաբանումներ․ իսկ ո՞վ է պատասխանատու

Վերջին օրերին հանրային լայն դժգոհություն է առաջացել երկու դեպքի շուրջ։ Սեպտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանի կողմից 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացվել էր Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի պատից, ինչից հետո սոցիալական...

«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը ԱԺ-ում հյուրընկալել են IODA-ի ներկայացուցիչներին

«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը ԱԺ-ում հյուրընկալել են IODA-ի ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատրյանը Ազգային ժողովում հյուրընկալել են «Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտարանի» (IODA) անկախ փաստահավաք առաքելության անդամների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում ներկայացվել...

Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից 78 մլն դրամ է հափշտակվել

Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից 78 մլն դրամ է հափշտակվել

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ավտոմեքենաների ներմուծման պատրվակով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի...

Կարևորը՝ ԵԽԽՎ զեկույցից

Կարևորը՝ ԵԽԽՎ զեկույցից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է Հայաստանի՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման վերջնական զեկույցը։ Թեև ԵԽԽՎ-ն ընտրությունների օրը ընդհանուր առմամբ գնահատել է որպես «խաղաղ, ներառական և տեխնիկապես լավ կազմակերպված»,...

Փաշինյանի՝ Սփյուռքի պառակտման փորձերը․ Հարություն Աղա-Սարգսյան

Փաշինյանի՝ Սփյուռքի պառակտման փորձերը․ Հարություն Աղա-Սարգսյան

Համահայկական ուսանողական ասոցիացիան ստեղծվել էր որպես ապաքաղաքական հովանոցային կառույց՝ միավորելու հայ ուսանողներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։ Բայց սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ասոցիացիայի անդամ ուսանողների հետ և նրանց ներկայացրեց իր...