Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. Արա Ղազարյան

29 Սեպտեմբերի, 2026

Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով Եվրոպական դատարանի հունիսի 18, 2026 թվականի վճիռը Մեծ Պալատ (V.T. and others v. Azerbaijan)։

«Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուի ներկայացուցիչ, իրավաբան Արա Ղազարյանը գրում է. «Դա սպասելի էր։ Բողոքը դեռ չենք ստացել։ Բողոքարկման հաջողության հավանականությունը ցածր է, 5-6 տոկոս` ըստ վիճակագրության։ Առավել կարևոր է, թե ինչ հիմքով է Ադրբեջանը բողոքարկել վճիռը։ Փաստերի ուժով չի կարող բողոքարկել։ Մեծ Պալատ կարելի է բողոք ներկայացնել միայն իրավունքի հարցի մասով՝ եթե բողոքում բարձրացվում է հարց, որը վերաբերում է Կոնվենցիայի որևէ հոդվածի մեկնաբանությանը, կամ այնպիսի հարց, որն ընդհանուր (համաեվրոպական) նշանակություն ունի։ Այդ առումով առավել հնարավոր է, որ Ադրբեջանը բողոքարկելու է արտատարածքային իրավազորության տեսական հիմքը, որը ՄԻԵԴ-ը կիրառել է սույն գործով։

Դեպքերը տեղի են ունեցել Թալիշ գյուղի հայկական դիրքերի թիկունքում, որը մեծամասամբ գտնվում էր Արցախի զինված ուժերի հսկողության տակ։ Սակայն ադրբեջանական դիվերսիոն խումբը ժամանակավոր ներթափանցել էր թիկունք ու այնտեղ իրականացրել ռազմական հանցագործություններ։ ՄԻԵԴ-ը չի կիրառել «պատերազմի ակտիվ փուլ» սկզբունքը, որի դեպքում դիմումը կմերժեր (պատերազմի ակտիվ փուլում, երբ հակամարտության կողմերը ակտիվ ռազմական գործողությունների մեջ են, գրեթե ամբողջությամբ գործում է հունանիտար իրավունքը, ՄԻԵԿ-ը կիրառելի չէ):

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը հերքում է դիրքային զիջումների մասին լուրերը

Իշխանությունը հերքում է դիրքային զիջումների մասին լուրերը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի՝ դիրքային զիջումների մասին հրապարակումները: Փոխվարչապետի գրասենյակից արձագանքել են այս թեմայով «Արմենպրես»-ի հարցմանը: -Որոշ տեղեկատվական...

Երևանում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ

Երևանում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մեսրոպ Մաշտոցի պողոտայի և Բաղրամյան պողոտայի հատման վայրում՝ Ֆրանսիայի հրապարակում, տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Կ․-ի վարած «Yutong»...

Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից. Գառնիկ Դավթյան

Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից. Գառնիկ Դավթյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը հայտնել է, որ հրաժարվել է Տանզանիայում կայանալիք Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին մասնակցելուց։ Նա նշել է, որ հրաժարվել է նաև Ռուբեն Ռուբինյանի հետ քննարկումներից՝ պնդելով, որ Ռուբինյանը որևէ...

Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել

Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել

Ալմաթիում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Tengri News-ը։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 06:32-ին, դրա մագնիտուդը կազմել է 3,4։ Երկրորդ՝ ավելի ուժգին ցնցումը գրանցվել է ժամը 09:38-ին. մագնիտուդը հասել է 4,2-ի։ Ստորգետնյա...

Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes»․ կա վիրավnր

Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes»․ կա վիրավnր

Երեկ` սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Դավիթ Անհաղթ -Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Mercedes»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց,...