Ադրբեջանցիներն ավերել են Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանները, գյուղի պաշտպանների շիրիմները

18 Մարտի, 2026

Ադրբեջանական կողմը վերաբնակեցրել է օկուպացված Արցախի Հանրապետության Խնածախ գյուղը և տարածել գյուղի ադրբեջանցիների «վերադարձը» փաստող լուսանկարներ:

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքի հաղորդմամբ, արբանյակային լուսանկաները  փաստում են, որ ադրբեջանական կողմը դեռևս 2025 թվականի հուլիսին ոչնչացրել է գյուղի Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանները, Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղի պաշտպանների շիրիմները, որոնք գտնվում էին հուշարձանի տարածքում։ Ոչ միայն ոչնչացվել է հուշարձանը, այլ նաև կատարվել են զգալի հողային աշխատանքներ, ինչն ակնհայտ երևում է երբ համեմատվում են հուշարձանի 2023 թվականի արբանյակային լուսանկարները : Ոչնչացված հուշարձանի տեղում կանգնեցրել գյուղի հնարած ադրբեջանական անվան (Xanyurdu kəndi) ցուցանակը:

monumentwatch.org-ի արձագանքը.

«Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանների ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է։ Այն  խախտում է  նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի  պարտադիր ուժ ունեցող 2021 թվկանի դեկտեմբերի 7-ի որոշումները, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով միայն եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով։

Հուշարձանի ոչնչացումը խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի  38-րդ, 39-րդ, 40-րդ  և  41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ  Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները ունեն միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են  բոլոր պետությունների համար։

Կարևոր է արձանագրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզում տեղի ունեցած 33-րդ նստաշրջանի Գլխավոր կոնֆերանսի կողմից 2003 թ. ընդունված «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին հռչակագիրը արգելում է ժառանգության դիտավորյալ ոչնչացումը»։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած 72-էջանոց զեկույցում (հղումը՝ մեկնաբանություններում)...

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Politik.am-ը գրում է. 2014 թվականի հունվարի 29-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց երկրի էներգետիկ համակարգի կարևորագույն օբյեկտներից մեկի՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի մասին։ «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» ՀԷԿ-երը, որոնց ընդհանուր հզորությունը...

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պատերազմում, հայտարարել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ «Անկեղծ ասած՝ մենք կարող ենք այսօր հեռանալ։ Աշխարհը շատ շնորհակալ է մեզ այն բանի համար, ինչ մենք անում ենք։ Շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես են նավթի գները...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան

«Այսօր ԵԱՏՄ միջկառավարական տնտեսական խորհուրդը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական հետևանքների մասին զեկույց է հրապարակել»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ շարունակելով։ «Զեկույցը բավականին ծավալուն է՝ մոտ 70 էջ ներառյալ...

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից

Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստը։  Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրվել է Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է Կուսակցությունից։  Քննարկվել են այլ օրակարգային...