ԱԱԾ-ն Yerevan.Today-ի 5 հարցից 4-ին չի պատասխանել, 5-րդ հարցին էլ պատասխանը գրեթե չի վերաբերում

22 Ապրիլի, 2025

Yerevan.Today-ը օրերս պարզել էր,  որ Արցախի Հանրապետության պետական կառույցների պաշտոնական կայքէջերը՝ Nankr.am-ը (ԱԺ), Nkr.am-ը (ԱԳՆ), Nkrgov.am-ը (Կառավարություն), Milnkr.am-ը (ՊԲ) և այլն, այլևս չեն գործում։

Արցախի տեղեկատվական շտաբից Yerevan.Today-ին հայտնել էին, որ պաշտոնական էջերը փակվել են Հայաստանի ԱԱԾ-ի կողմից 2024 թվականի փետրվարին՝ Արցախի ամբողջական հանձնումից մի քանի ամիս անց:

Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել ԱԱԾ՝ խնդրելով նշել՝ քա՞նի կայք է փակվել Հայաստանի ԱԱԾ-ի կողմից, ո՞ր կայքերն են, ե՞րբվանից է դադարեցվել կայքերի հասանելիությունը, ի՞նչ պատճառով։ Անհրաժեշտության դեպքում վերականգնել հնարավո՞ր է, թե՞ ոչ։

Օրենքով նախատեսված ժամկետի զգալի խախտմամբ, ԱԱԾ-ին կրկին դիմելուց հետո, ի վերջո, ստացանք հետևյալ պատասխանը․ «ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 26-ի «Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները հաստատելու մասին» թիվ 1521-Ն որոշման համաձայն` ՀՀ ԱԱԾ–ի կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ ՀՀ պետական մարմինների պաշտոնական կայքերի անվտանգության ապահովման ուղղությամբ»։

Պետի տեղակալ Ս․ Գևորգյանը, ցավոք, մեր 5 հարցերից 4-ն անտեսել է, իսկ մեկին էլ ընդամենը մասամբ է վերաբերում պատասխանը։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...