ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը

19 Մայիսի, 2025

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։

Մասնավորապես, պարզվել է, որ Ա.Հ-ն դեռևս չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով՝ 22.000 ԱՄՆ դոլարի դիմաց, 2024-2025 թվականների ընթացքում կազմակերպել է Վ.Ք-ի անօրինական միգրացիան, այն է՝ «Շենգեն համաձայնության երկրներ» մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար դեռևս չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով, այլ անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում պատրաստել է վերջինիս կողմից «DANI GROUP» ՍՊ ընկերության աշխատակից հանդիսանալու և «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերությունում բանկային հաշիվ ունենալու վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնք փոխանցել է Վ.Ք-ին, ով դրանք ի թիվս այլ փաստաթղթերի՝ ներկայացրել է Հունաստանի Հանրապետության դեսպանատուն, ինչի հիման վրա վերջինիս տրամադրվել է «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի թիվ 010618353 արտոնագիրը և նա 2024 թվականի դեկտեմբերի 25 օգտագործելով հիշյալ կեղծ արտոնագիրը, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պետական սահմանը և մեկնել ՀՀ-ից՝ նպատակ ունենալով այն օգտագործել հետագայում ԱՄՆ մուտք գործելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և կից ներկայացված համապատասխան փաստը հավաստող նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային այլ գործողություններ:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Հ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, 2.000.000 ՀՀ դրամ գրավը և բացակայելու արգելքը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին արտերկիր մեկնելիս և վերադառնալիս զերծ մնալ անօրինական միգրացիայի գործընթացներում ներգրավվելուց, բացառել կեղծ փաստաթղթերի օգտագործումը և խոշոր գումարների տրամադրումը նշված գործընթացներն անօրինական եղանակով կազմակերպող անձանց:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր

Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկ

Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկ

Իրանը Կատարի միջնորդությամբ ԱՄՆ-ին է փոխանցել իր միջուկային ծրագրին վերաբերող առաջարկություն, որը կքննարկվի միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը կատարի Թեհրանի ներկայացրած յոթ պահանջները։ Այս մասին հինգշաբթի օրը Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։...

Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան

Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ նոյեմբերի 4-ին հայտարարված ընդդիմադիր ուժերի ձևաչափը իշխանության կողմից ենթարկվելու է տարբեր թիրախավորումների, որոնցից առանցքայինը լինելու է այդ ուժերի միջև նախկին հակասությունների և տարաձայնությունների շահարկումը։ Նրա խոսքով՝...

Ագարակ- Բյուրական ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Ագարակ- Բյուրական ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Այսօր նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:10-ի սահմաններում «JAC» մակնիշի միկրոավտոբուսը Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մի շարք նախարարներ ԱԺ-ում են

Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նիստում շարունակում է 2027թ․ պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Այժմ քննարկվում է ԱԳ նախարարության ծախսերն ու եկամուտները։ Մանրամասն՝ ուղիղ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին․ Թրամփ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին, և դրա...