ՀՀ պետական պահպանության ծառայության նոր շենքի կառուցումը հետաձգվում է. տեղանքը կավային է

10 Հոկտեմբերի, 2024

ՀՀ պետական պահպանության ծառայության նոր շենքի կառուցումը հետաձգվում է, որի շնորհիվ 2024 թվականի պետական բյուջեի ծախսերը կնվազեն 17 մլն 477 հազար դրամով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս 2021-ին պայմանագիր է կնքվել, որով պետք է ՀՀ պետական պահպանության ծառայության վարչական շենքին կից օժանդակ կառույցի վերնահարկում շինարարական աշխատան¬քների իրականացվեն:

ՊՊԾ-ին 2022-ի պետական բյուջեով վերոնշյալ աշխատանքների կատարման համար հատկացվել է 67 մլն 744 հազար  դրամ, սակայն, կապալառուի կողմից աշխատանքներն ավարտին չհասցնելու պատճառով, այս գումարից 32 մլն 561 հազար 900  դրամ հետ է վերադարձվել պետական բյուջե:

2023-ին եւս աշխատանքները չեն ավարտվել, եւ 13 մլն 300 հազար դրամ կրկին վերադարձվել է բյուջե: Այդ աշխատանքներն ավարտվել են միայն 2024-ի փետրվարին, սակայն 2024-ի բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն եղել: Կատարված աշխատանքների դիմաց վճարումներն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է 13,3 մլն դրամ:

Բացի այդ, ՊՊԾ-ի հաշվեկշռում գտնվող Նուբարաշեն 15 հասցեում նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման նպատակով կատարված ընդերքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ընդերքում առկա է կավանյութի մեծ չափաքանակ (մինչև 30 մետր խորությամբ), ինչը բարդացնում է շինարարական աշխատանքները, քանի որ կավի պարունակությամբ ընդերքի դեպքում առկա է շինությունների հիմքի տեղաշարժի վտանգ:

ՊՊԾ-ին 2024թ. պետական բյուջեով տրամադրվել է 30,7 մլն դրամ՝ վերոնշյալ հասցեից փոքր հեռավորության վրա տեղակայված և ՊՊԾ-ի հաշվեկշռում գտնվող Նուբարաշեն 9 հասցեում աշխատանքների իրականացման համար: Սակայն պարզ է դարձել, որ այդ հասցեում ևս ընդերքը պարունակում է մեծ քանակությամբ կավ, ուստի որոշում է կայացվել՝ ժամանակավորապես հետաձգել Նուբարաշեն 9 հասցեում նախատեսված շինարարական աշխատանքները:

Շինարարության իրականացման վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի հետագայում՝ հիմք ընդունելով Նուբարաշեն 15 հասցեում իրականացվող շինարարության փորձը:

Ելնելով այդ հանգամանքից՝ այս նախագծով առաջարկվում է 2024թ. պետական բյուջեով ՊՊԾ-ին տրամադրված 30 մլն 781 հազար  դրամի մի մասն ուղղել վերոնշյալ խնդիրների լուծմանն, իսկ մնացած գումարը հետ վերադարձնել պետական բյուջե:

Միևնույն ժամանակ, նախագծանախահաշվային և շինարարական աշխատանքների ֆինանսավորման հարցն առաջարկում ենք քննարկել 2025թ. Բյուջեի քննարկման ժամանակ:

Նմանատիպ նյութեր

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

  Սիրելի՛ հաճախորդներ, տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դալմա Գարդեն...

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...