«Մենք ունենք մի իրավիճակ, որ 530 օրից ավելի է, ինչ Սամվել Կարապետյանը զրկված է ազատությունից։ Այս ժամանակահատվածը իր մեջ ներառում է թե փաստացի կալանքը, թե տնային կալանքի ժամանակահատվածը։ Մենք եթե նայենք իրավիճակին, մենք ունենք նման տևական անազատություն առանց որևէ իրավական հիմքի։ Սամվել Կարապետյանի քրեական վարույթը բաղկացած է երկու մասից։ Առաջինը, կհիշեք, պարզապես մեր ձևով եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարությանը հաջորդեց կալանքը։ Եվ այդ կալանքը շարունակվում էր իր թե կալանքի, թե տնային կալանքի բաղադրիչով մինչև 2026 թվականի նոյեմբեր ամիսը։
Եվ ինչն է կարևոր։ Այս մեղադրանքը չուներ որևէ իրավական հիմք, բայց պահպանվում էր։ Ինչ տեղի ունեցավ 2026 թվականի նոյեմբերին։ Դրանից մի քանի օր առաջ սկսվել էր այլևս արտաքին պարտադրանքով սահմանադրական իբրև փոփոխության օրակարգը, որի վերաբերյալ Սամվել Կարապետյանը, որպես ընդդիմադիր ամենախոշոր ուժի առաջնորդ, տվեց իր հստակ դիրքորոշումը, որ մերժելու են ցանկացած առաջարկ դրա շրջանակներում։ Լինի դա իշխանության կողմից, թե ում կողմից ուզում է լինի։ Անմիջապես դրան հաջորդեց նոր մեղադրանք և կրկին կալանք։ Շատ կարևոր է ֆիքսելը, որ տնային կալանքից անձին կալանքի տանելը սա, մեղմ ասած, աբսուրդ է, բայց նաև շատ կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց Հայաստանում դա լինում է»,- այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





