Ռուսաստանի ռազմածովային ուժերը պետք է պատրաստ լինեն հետ մղել սպառնալիքները և ունենան հարվածային հզորություն՝ թշնամու ռազմածովային խմբավորումներին արդյունավետորեն հակազդելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինը մասնակցել է Պերմի միջուկային սուզանավի վրա դրոշի բարձրացման արարողությանը։ Նախագահը այն անվանել է համաշխարհային նշանակության զենք։
«Յասեն-Մ» դասի սուզանավը հագեցած է «Զիրկոն» հիպերձայնային հրթիռային համակարգով. այն այդ հրթիռների առաջին ստանդարտ կրողն է։






