Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի. «Հրապարակ»

27 Նոյեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեղրի համայնքի ավագանու երեկ կայացած նիստում համայնքի ղեկավարի տեղակալների հաստատումն էր։ ՔՊ-ական համայնքապետ Սերգո Գալստյանը ցանկություն է հայտնել աշխատել երեք տեղակալների հետ։ Առաջին տեղակալը ՔՊ-ի ընտրացուցակի 2-րդ համար Արթուր Գրիգորյանն է, որը նաեւ վերջերս համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր։

Մյուս երկու տեղակալները նոր մարդիկ են: Սամվել Մանուկյանը, ըստ մեր աղբյուրի, Սերգո Գալստյանի ընկերն է ու ողջ քարոզարշավի ժամանակ նրա կողքին է եղել։ Մյուսը՝ Աննա Մարտիրոսյանը, տեղացի չէ, Երեւանից է, նրան ավագանու անդամներից ոչ մեկը չի ճանաչում։ Ավագանու նիստին զավեշտալի միջադեպ է եղել` ընդդիմադիր անդամ Արշավիր Հովհաննիսյանը հարցրել է՝ ստեղ չի՞, դեմքը տեսնենք։ Համայնքի ղեկավարը հակադարձել է՝ հո դեմքով չե՞ք ընտրելու, կարեւորը մասնագիտական կարողություններն են, կենսագրականը բոլորիդ մոտ կա։

Ըստ կենսագրականի՝ Աննա Մարտիրոսյանը 33 տարեկան է, սովորել է Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի համալսարանում, շրջակա միջավայրի նախարարությունում թարգմանչուհի է աշխատել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ համայնքապետը «դաբրո է տվել», որ տիկին Աննան աշխատի առցանց: Այնպես որ, հետագայում էլ ավագանու անդամները կարող են «դեմքը չտեսնել»: Նշենք, որ համայնքի ղեկավարի տեղակալն ի պաշտոնե չի կարող առցանց աշխատել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հ1-ը ծաղրի առարկա դարձրեց Փաշինյանին. ով է մարդաuպանը. «Ժողովուրդ»

Հ1-ը ծաղրի առարկա դարձրեց Փաշինյանին. ով է մարդաuպանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ Հանրային հեռուստաընկերության Facebook-ի պաշտոնական էջում տարօրինակ բովանդակությամբ գրառում է հայտնվել՝ «Ո՞վ է մարդասպանը» հարցադրմամբ։ Մեկնաբանությունների բաժնում կարճ ժամանակում թեժ քննարկում է ծավալվել։ Առայժմ պարզ չէ՝ գրառումը հրապարակվել է...

Ինչո՞ւ է փոխնախարարը վկայակոչում Փաշինյանին․ ահազանգեր ԲՏԱ նախարարությունից․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է փոխնախարարը վկայակոչում Փաշինյանին․ ահազանգեր ԲՏԱ նախարարությունից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից ահազանգեր է ստացել փոխնախարար Տաթևիկ Ասլանյանի աշխատանքային վարքագծի վերաբերյալ։ Խմբագրության աղբյուրների պնդմամբ՝ Ասլանյանը...

Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ Hetq.am

Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ Hetq.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր՝ 2026թ. նոյեմբերի 26-ին, Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ քրեական վարույթի ողջամիտ ժամկետների խախտման պատճառով։ Դատարանը գտել է, որ Բաբայանի գործի քննության ընդհանուր տևողությունը՝ մոտ 7 տարի, չի համապատասխանում...

Խրախուսական քայլ. Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը․ «Հրապարակ»

Խրախուսական քայլ. Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հերթական անգամ Հայաստան այցելեցին ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք հայ գործընկերների հետ հանդիպում ունեցան «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։ Հայ եւ ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչների...

Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ»

Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ համաձայն՝ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23 մլն 699 հազար 210 դոլարի ապրանք։ Այս թիվն ուշագրավ է...