Կահիրեի հյուսիսային արվարձաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Եգիպտոսի առողջապահության և բնակչության նախարարությանը։
Հրդեհը բռնկվել է վթարի հետևանքով, որին մասնակցել է վառելիք տեղափոխող բեռնատարը։ Փրկարարական աշխատանքներում ներգրավվել է շտապօգնության 39 մեքենա, հայտնել են նախարարությունից։
Գերատեսչության ղեկավար Խալեդ Աբդել Գաֆարը հանձնարարել է բարձրացնել հրդեհի վայրի մերձակայքում գտնվող հիվանդանոցների պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև այցելել է հոսպիտալացված տուժածներին։





