Բաքուն պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ միջազգային մամուլ

26 Նոյեմբերի, 2026

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը միջազգային մամուլը դիտարկում է Ադրբեջանի առաջ քաշած պահանջներից մեկի կատարման համատեքստում։

Reuters գործակալության նոյեմբերի 23-ի հրապարակման համաձայն՝ Ադրբեջանի համար Հայաստանի Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղման հեռացումը խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական նախապայմաններից է եղել։ Գործակալությունը նշում է, որ Բաքուն բազմիցս պնդել է՝ Հայաստանի գործող Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով նոր նախագծին, հայտարարել է, որ Բաքվի համար կարևոր է, որպեսզի Հայաստանի նոր Սահմանադրությունը տարածքային պահանջներ չպարունակի Ադրբեջանի նկատմամբ։ Նա դրական է գնահատել նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը՝ նշելով, որ այդ հարցի լուծումից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման այլ խոչընդոտ չի տեսնում։

Associated Press գործակալությունն իր հերթին ընդգծում է, որ նոր Սահմանադրության նախագիծը բավարարում է Ադրբեջանի պահանջը՝ Հայաստանի սահմանադրական տեքստից հեռացնել Անկախության հռչակագրի հիշատակումը։ Գործակալությունը նաև նշում է, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը նախագիծը համարում են զիջում Ադրբեջանին։

Ռուսալեզու Meduza պարբերականը հրապարակումը վերնագրել է՝ «Հայաստանը ներկայացրել է նոր Սահմանադրության նախագիծ՝ Ադրբեջանի պահանջին ընդառաջ զիջման գնալով»։ Ըստ պարբերականի՝ նախագծից հանվել է 1990 թվականի Անկախության հռչակագրին  հղումը, որի նախաբանում հիշատակվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը։ Հրապարակման մեջ նշվում է, որ այդ հղման հեռացումը Բաքվի՝ խաղաղության համաձայնագրի կնքման պայմաններից մեկն է։

The Washington Post-ը նույնպես նոր Սահմանադրության նախագիծը ներկայացնում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի գործընթացի համատեքստում՝ նշելով, որ Բաքուն պահանջել է փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ նախքան վերջնական համաձայնագրի ստորագրումը։

Այսպիսով, միջազգային մամուլի հրապարակումներում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում այն հանգամանքը, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը համընկնում է Ադրբեջանի կողմից առաջ քաշված պահանջի հետ։

Նմանատիպ նյութեր

97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն՝ նախկին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի երկու ընկերություններին․  Aysor.am

97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն՝ նախկին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի երկու ընկերություններին․ Aysor.am

Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերությունները կառավարությունից արտոնություն կստանա։ Այս մասին գրում է Aysor․am-ը։ Մասնավորապես, «Ալեքս տեքստիլ» ընկերությանը 97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կտրվի։...

Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր. «Փաստ»

Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today կայքին և դրա խմբագիր Սևակ Հակոբյանին՝ իրեն զրպարտելու համար։ Օրերս խմբագրությունը ստացել է ծանուցում Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցչից՝ հերքման պահանջի մասին։ Մասնավորապես՝ «Կարճ ասած»...

Եգիպտոսում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 31 մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել

Եգիպտոսում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 31 մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել

Կահիրեի հյուսիսային արվարձաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Եգիպտոսի առողջապահության և բնակչության նախարարությանը։ Հրդեհը բռնկվել է վթարի հետևանքով, որին մասնակցել է վառելիք...

Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան

Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան

Նոյեմբերի 26-27-ը Հայաստանում կանցկացվի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված երկկողմ կլոր սեղան, որին կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել 2025 թվականի...