Հայաստանում կալանքն օգտագործվում է որպես քաղաքական զենք. Վարդևանյան

25 Նոյեմբերի, 2026

«Հանդիպել ենք ավելի քան 20 բարձրաստիճան դիվանագետների հետ։ Խոսքը Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների մասին է, որոնց մի մասը ռեզիդենտ է Հայաստանի Հանրապետությունում, մյուս մասը՝ ոչ ռեզիդենտ։

Իսկապես կարևորում եմ այդ հանդիպումը։ Որոշ մանրամասներ, իհարկե, դիվանագիտական էթիկայից ելնելով՝ չեմ հանրայնացնի։ Հատկապես կշեշտեմ այն հանգամանքները, որոնք անձամբ ես եմ ներկայացրել։

Այս անգամ, հանդիպման ձևաչափի շրջանակում, նույնիսկ առաջարկ հնչեցրեցի, որ եթե ապօրինի կալանքների, քաղաքական հետապնդումների կամ, ինչպես ԵԽԽՎ-ն իր զեկույցում արձանագրել էր, սելեկտիվ հետապնդումների վերաբերյալ որևէ հարց լինի, կարող եմ պատասխանել։

Այսինքն՝ եթե կա որևէ տվյալ, որը կարող է կասկածի տակ դնել իմ պնդումը, որ այդ բոլոր դեպքերը քաղաքական հետապնդումներ են, և որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ընդդիմադիր երեք առաջնորդներ ապօրինի, քաղաքական շահագրգռվածությամբ են կալանավորված, ես պատրաստ եմ դրանց պատասխանել։

Կարող եմ ասել, որ այդ մասով որևէ հարց չի հնչել։ Ես կատեգորիկ պնդում չեմ անում, թե վստահաբար որևէ հակափաստարկ գոյություն չունի, պարզապես ներկայացնում եմ եղելությունը։ Անկեղծ ասեմ՝ որպես իրավաբան՝ չեմ կարծում, որ որևէ այլ իրավաբան կարող է ինձ ներկայացնել մեկ հակափաստարկ, թե ինչու այդ գործերով չէր կարող այլ խափանման միջոց կիրառվել»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Երկու տարի առաջ Փաշինյանը Սահմանադրության նախաբանում խնդիր չէր տեսնում. Վարդևանյան

  «Սահմանադրության նախագծին ծանոթանալուց հետո իմ գնահատականը որևէ կերպ չի փոխվել։ Սա իսկապես դասական իմաստով արտաքին պարտադրանքի պայմաններում մշակված Սահմանադրություն է։ Ես մի առաջարկ ունեմ, սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ։ Եկեք...

Վաշինգտոնը նախազգուշացրել է Իրանում և տարածաշրջանի այլ երկրներում գտնվող ամերիկացիներին

Վաշինգտոնը նախազգուշացրել է Իրանում և տարածաշրջանի այլ երկրներում գտնվող ամերիկացիներին

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ զգուշացնելով, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները կարող են արագ սրվել։ Համապատասխան նախազգուշացումը տարածել է Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը՝ Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան...

Հրդեհ է բռնկվել Դարպաս բնակավայրում․ տուժածներ չկան

Հրդեհ է բռնկվել Դարպաս բնակավայրում․ տուժածներ չկան

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 06։28-ին, ՆԳՆ Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դարպաս բնակավայրում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու...

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հայաստանում նոյեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 8-10, իսկ հինգշաբթի ցերեկը՝ 4-6 աստիճանով։ «Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երևանում ևս սպասվում է առանց տեղումների...

Վեհափառը կարևորել է եկեղեցիների գործակցությունը

Վեհափառը կարևորել է եկեղեցիների գործակցությունը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պատվիրակությանը: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում...