Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»

25 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր թիմակիցների հետ քննարկել է մայրաքաղաքի խցանումների դեմ պայքարի հերթական տարբերակը՝ Երևանի կենտրոնը Նոր Նորքի զանգվածին կապող ճոպանուղու կառուցման գաղափարը։

Սակայն այս պահին խոսքը դեռևս գաղափարի մասին է։ Հայտնի չէ՝ որտեղից որտեղ է անցնելու ճոպանուղին, քանի ուղևորի համար է նախատեսված լինելու, ինչ միջոցներով է կառուցվելու, որքան է արժենալու, և ամենակարևորը՝ չկա անգամ պատրաստի նախագիծ։

Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ փաստացի, քաղաքային իշխանությունը շրջանառության մեջ է դնում մի գաղափար, որի իրականացման մեխանիզմները դեռևս հստակ չեն։ Միայն ասում են՝ շրջանայինից պետք է մասիվ բարձրանա։

Իհարկե, Երևանի տրանսպորտային խնդիրների լուծման ցանկացած նոր տարբերակ քննարկման արժանի է, սակայն միայն գաղափարներ շրջանառելով՝ մայրաքաղաքի խցանումները չեն վերանա։ Քաղաքացիներին անհրաժեշտ են հստակ ժամկետներ, հաշվարկներ, ֆինանսավորման աղբյուրներ և իրագործելի ծրագրեր, այլ ոչ թե հերթական խոստումնալից քննարկումը։

Այս պատմությունը հիշեցնում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման մասին տարիներ շարունակ հնչող հայտարարությունները։ 2018 թվականից ի վեր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, մետրոյի նոր կայարանի թեման պարբերաբար հայտնվում է քաղաքական և հանրային օրակարգում, քննարկվում, խոստացվում, ներկայացվում որպես Երևանի զարգացման կարևոր ծրագիր, սակայն մինչ օրս կայարանը կառուցված չէ։

Հիմա էլ Երևանի կենտրոնը Նոր Նորքին կապող ճոպանուղու գաղափարն է հայտնվել օրակարգում։ Բայց երևանցիներին նոր գաղափարներից առավել անհրաժեշտ են վերջապես կյանքի կոչվող նախագծեր»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Նեղացել է ՔՊ-ից ու որոշել է չմասնակցել ավագանու նիստերին․ «Հրապարակ»

Նեղացել է ՔՊ-ից ու որոշել է չմասնակցել ավագանու նիստերին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփանավանի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու, Լոռու Բերդի նախկին համայնքապետ Արայիկ Ներսիսյանը նեղացել է ՔՊ-ից ու հատկապես ընտրությունների կուրատոր Սուրեն Պապիկյանից եւ որոշել է չմասնակցել ավագանու նիստերին: Մենք գրել էինք, որ ընտրություններում...

Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ․ «Ժողովուրդ»

Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 19-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և պետական կառույցները կազմակերպել էին քննարկում անհետ կորածների և բռնի անհետացածների ծնողների մասնակցությամբ՝ քննարկելու անելիքները: Առաջարկ է հնչել հանդիպելու, երկխոսելու Ադրբեջանում անհետ...

Ո՞վ է ուղեկցելու Փաշինյանին. իշխանությունների փնթի ձեռագիրը․ «Հրապարակ»

Ո՞վ է ուղեկցելու Փաշինյանին. իշխանությունների փնթի ձեռագիրը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամիսներ առաջ գրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին պատրաստվում են փոխարինել փորձառու դիվանագետ Սամվել Մկրտչյանով, որը ողջ կյանքում եվրոպական երկրներում է աշխատել, իսկ 2004-2010 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ պաշտոնական...

Վահրամ Խաչատրյանի արձակուրդը կրճատեցին ընտրություններից առաջ․ ի՞նչ է կատարվում մարզպետի շուրջ․ «Ժողովուրդ»

Վահրամ Խաչատրյանի արձակուրդը կրճատեցին ընտրություններից առաջ․ ի՞նչ է կատարվում մարզպետի շուրջ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շուրջ վերջին շրջանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Բանն այն է, որ 2026 թվականի հոկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Արմավիրի...