Ակնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել. նպատակն է լռեցնել. Սևակ Հակոբյան

24 Նոյեմբերի, 2026

 Yerevan Today-ի  գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է. «Օրեր առաջ ստացել ենք ծանուցում Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցչից՝ հերքման պահանջի մասին։ «Կարճ ասած» հաղորդման թողարկումներից մեկը Փաշինյանը համարել է զրպարտություն և վիրավորանք իր հասցեին, իր «բարի համբավի արատավորում»։
Մի հատ էլ նայեցի հաղորդումը և չգտա որևէ տող, որը իրավական մասով կարող էր խնդիր առաջացնել։ Դիմեցի մեր կայքի հետ աշխատող փաստաբանական գրասենյակին, խնդրեցի հուշել, թե որ մասով են հերքման կարիք տեսնում։ Իրենք ևս չգտան զրպարտություն կամ վիրավորանք պարունակող խոսք։ Ուստի առաջարկեցին հետադարձ նամակով խնդրենք՝ Փաշինյանի փաստաբանը ճշգրտի, թե կոնկրետ որոնք են համարում արատավորող, վարկաբեկող ձևակերպումներ։ Նյութը, նշեմ, COP17-ի ուռճացված գնումների մասին էր։
Նամակը ուղարկեցինք, և փոխանակ պատասխանին, այսօր մամուլով կարդացի, որ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today կայքին, ինձ՝ գլխավոր խմբագրիս, «Hayeli.am»-ին, որը ևս իր հարթակում տեղադրել է թողարկումը։
Ակնհայտ է, որ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել և չի խորշում դա անել անձնապես, դատի եմ տալիս, որովհետև ինձ քննադատում ես։ Սրա նպատակը չեմ կարծում դատի տալով փող աշխատելն է, այլ այն, որ իր մասին դադարենք խոսել, դադարենք քննադատել։
Մեզանից նա վտանգ է տեսնում։
Ես շատ լավ գիտեմ՝ որն է վիրավորանքը, որն է զրպարտությունը, ի վերջո՝ արդեն 9 տարի աշխատում եմ այս մթնոլորտում։
Փաստաբանների հետ խորհրդակցելու արդյունքում կհստակեցնենք մեր հետագա անելիքները»։

Նմանատիպ նյութեր

Համատեղ զեկույց՝ Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման խոչընդոտների մասին

Համատեղ զեկույց՝ Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման խոչընդոտների մասին

Արցախ Միության, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի և «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի համագործակցությամբ պատրաստվել և հրապարակվել է նոր փաստահավաք զեկույց՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի ոչնչացմանը և բռնի տեղահանված...

Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ կլինեն

Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ կլինեն

Երևանում նոյեմբերի 24-ի ցերեկը, 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ին, 29-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների...

Արմավիրում կինը հարվածներ է հասցրել ամուսնուն, ապա՝ վառել. նա կալանավորվել է

Արմավիրում կինը հարվածներ է հասցրել ամուսնուն, ապա՝ վառել. նա կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կնոջ կողմից ամուսնու վրա սպիրտ լցնելու և այրելու հետևանքով սպանելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ...

«Ղարաբաղի մեր հայրենակիցների ցանկալի տեղանունները ISO ստանդարտում չկան»․ ՆԳ նախարարի պարզաբանումը

  Սահմանադրության նախագծի քննարկումների ժամանակ հենց ՆԳՆ–ն այդ առաջարկը ներկայացրել և ես ուրախ եմ, որ վերջնական հրապարակված տարբերակում կա այդ կարգավորումը։ Այս մասին, այսօր՝ նոեմբերի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ...

Աշխարհաքաղաքական «գործ»․ տեղի կունենա Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը

Աշխարհաքաղաքական «գործ»․ տեղի կունենա Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը

Չորեքշաբթի ՝ նոյեմբերի 25-ին, ժամը 11:00- ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի կունենա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...