«Ղարաբաղի մեր հայրենակիցների ցանկալի տեղանունները ISO ստանդարտում չկան»․ ՆԳ նախարարի պարզաբանումը

24 Նոյեմբերի, 2026

 

Սահմանադրության նախագծի քննարկումների ժամանակ հենց ՆԳՆ–ն այդ առաջարկը ներկայացրել և ես ուրախ եմ, որ վերջնական հրապարակված տարբերակում կա այդ կարգավորումը։ Այս մասին, այսօր՝ նոեմբերի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ նոր սահմանադրության նախագծում կա դրույթ, ըստ որի սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ հանցագործությունների ժամանակ կարող են դատարանով մարդուն զրկել ՀՀ քաղաքացիությունից։

«Գաղափարի շուրջ դեռ պիտի քննարկման դաշտ բացենք, բայց քաղաքացիությունից զրկելու ինստիտուտ տարբեր երկրներ հենց այդ խումբ հանցագործությունների մասով ունեն նախատեսված, որովհետև տվյալ պայմաններում անձը, կարելի է ասել, այնպիսի վտանգավորություն ունի, որ պետությունները բարձրացնում են այն հարցը, արդյո՞ք իրենք պիտի շարունակեն կապ ունենալ տվյալ անձի հետ, տալ քաղաքացուն բնորոշ իրավունքների կամ պարտականությունների ծավալ սահմանել, թե ոչ», — ասաց նա։

Նա նաև անդրադարձավ արցախցիների այն դժգոհություններին, որ նոր կենսաչափական անձնագրերում որպես ծննդավայր նշվում է Ադրբեջան։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ կլինեն

Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ կլինեն

Երևանում նոյեմբերի 24-ի ցերեկը, 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ին, 29-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների...

Արմավիրում կինը հարվածներ է հասցրել ամուսնուն, ապա՝ վառել. նա կալանավորվել է

Արմավիրում կինը հարվածներ է հասցրել ամուսնուն, ապա՝ վառել. նա կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կնոջ կողմից ամուսնու վրա սպիրտ լցնելու և այրելու հետևանքով սպանելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ...

Աշխարհաքաղաքական «գործ»․ տեղի կունենա Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը

Աշխարհաքաղաքական «գործ»․ տեղի կունենա Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը

Չորեքշաբթի ՝ նոյեմբերի 25-ին, ժամը 11:00- ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի կունենա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...

Նոր Սահմանադրությամբ, ՔՊ-ն պետք է որոշի, թե ով աշխատի դատավոր

Նոր Սահմանադրությամբ, ՔՊ-ն պետք է որոշի, թե ով աշխատի դատավոր

ՀՀ նոր Սահմանադրության առաջարկվող տեքստը բավականին խնդրահարույց դրույթներ ունի, որոնք պարզապես սպառնում են դատական իշխանության անկախությանը։ Մասնավորապես, բավականին քննարկվեց նախագծի 85-րդ հոդվածը՝ դատավորների վերագնահատման մասին։ Համաձայն դրա, Սահմանադրության ուժի...

Ռոբերտ Քոչարյանի օրոք ոչ մի ընդդիմադիր առաջնորդ չի ձերբակալվել. Քրիստինա Նազարյան

Ռոբերտ Քոչարյանի օրոք ոչ մի ընդդիմադիր առաջնորդ չի ձերբակալվել. Քրիստինա Նազարյան

«Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինա Նազարյանը գրում է. «Օրերս Հ1 եթերում լսեցի պետրոս ղազարյանի հարցը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ժողովրդավարության մասին: Թեթև հիշեցնեմ 1998-2008 թթ Հայաստանի ժողովրդավարության պատկերը: Ասում եմ թեթև, քանի որ մանրամասն դա մի...