Այսօր՝ նոյեմբերի 21-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Երևանում։ Ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի տներից մեկի դիմաց ավտոմեքենաներ են այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը, նշված հասցեի դիմած կայանված «Opel Zafira» և բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն։






