Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ անհրաժեշտ է ճեղքել ամերիկյան զինված ուժերի սահմանած ծովային շրջափակումը։
Թեհրանում անցկացվող ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Իրանը գործադրում է բոլոր ջանքերը նավթի արտահանման և բանակցությունների ուղղությամբ։ Լրագրողի համապատասխան հարցին ի պատասխան՝ Արաղչին ընդգծել է. «Անհրաժեշտ է ճեղքել (ամերիկյան ռազմածովային) շրջափակումը»։
Միևնույն ժամանակ, իրանական Fars լրատվական գործակալությունն ԱՄՆ-ի ծովային շրջափակման թեմային անդրադարձել է պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսու «Շահնամե» պոեմում ներկայացված Ֆերիդունի պատմության միջոցով։
Հրապարակմանը կից նկարազարդումը պատկերել է այն խոչընդոտը, որին բախվել է Ֆերիդունը՝ Զահհակ իշխանի դեմ պայքարի ընթացքում իր զորքով Արավանդ գետն անցնելու փորձի ժամանակ։






