Ո՞ւր մնացին Արցախի երաժիշտները, և ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար․ Դիանա Մեսրոպյանը՝ Արցախի երաժիշտների ճակատագրի մասին

20 Նոյեմբերի, 2026

Արցախն ուներ իր կամերային նվագախումբը`շուրջ 20 տարվա պատմությամբ: Այն Արցախի մշակույթի և մեր ինքնության մի մասն էր:

2023 թվականի արցախցիների բռնի տեղահանումից հետո որոշում կայացվեց Երևանում վերականգնել Արցախի կամերային նվագախումբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Արցախ» կամերային նվագախմբի ջութակահարուհի Դիանա Մեսրոպյանը․

«Գաղափարը ներկայացվում էր որպես հնարավորություն` փրկելու ոչ միայն նվագախմբի գոյությունը, այլև արցախցի երաժիշտների մասնագիտական կյանքը`նրանց տալով աշխատանք, ապրուստի միջոց և իրենց գործը շարունակելու հնարավորություն։

Այս նախաձեռնությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց ՀԲԸՄ -ն։

Սկզբում հայտարարվեց մրցույթ` որի արդյունքում նվագախմբից դուրս մնացին բազմաթիվ արցախցի երաժիշտներ` մասնագիտական անհամապատասխանության պատճառաբանությամբ, ովքեր, ի դեպ, արդեն 20 տարի աշխատում էին տվյալ նվագախմբում։

Այնուհետև տարբեր հանգամանքներում նվագախումբը լքեցին նաև մյուս արցախցի երաժիշտները։

Եվ այսօր, ունենք Արցախ նվագախումբ, որտեղ չկան արցախցի երաժիշտներ։

Սակայն նվագախումբը շարունակում է հանդես գալ «Արցախ» անունով, համերգներ տալ և ստանալ ֆինանսավորում այն կառույցի կողմից, որի համար հենց Արցախի անունն ու արցախցի երաժիշտներին աջակցելու գաղափարն էին նախաձեռնության հիմքում։

Ուստի հարց է առաջանում.

Ի՞նչ է այսօր ներկայացնում Արցախ նվագախումբը,

Ո՞ւմ համար և ինչ նպատակով էր այն վերականգնվում։

Եթե սկզբնական գաղափարն արցախցի երաժիշտներին աշխատանքով ապահովելն էր, ապա ինչո՞ւ այսօր նրանցից ոչ ոք այդ նվագախմբում չէ։

Արդյո՞ք ֆինանսավորումը շարունակվում է նույն սկզբնական նպատակադրումով։

Եվ, ի վերջո, ո՞վ է պատասխանատու այն բանի համար, որ մի նախաձեռնություն, որը պետք է լիներ արցախցի երաժիշտների աջակցության և Արցախի մշակութային ժառանգության պահպանման միջոց, հասել է այս վիճակին։

Մենք չենք վիճարկում որևէ մեկի մասնագիտական կարողությունները կամ երաժշտությամբ զբաղվելու իրավունքը։ Մենք բարձրաձայնում ենք մեկ այլ՝ շատ ավելի կարևոր հարց.

արդյո՞ք արդար է պահպանել Արցախի անունը, օգտվել այդ անվան խորհրդանշական ու բարոյական արժեքից, շարունակել դրա ներքո ֆինանսավորում ստանալ, երբ այն մարդիկ, որոնց համար ի սկզբանե ստեղծվել էր այս հնարավորությունը, այլևս այդտեղ չեն։

Արցախը պարզապես անուն չէ, որը կարելի է օգտագործել համերգային ծրագրերում։ Արցախը մարդիկ են, պատմություն, մշակույթ, հիշողություն և պատասխանատվություն։

Եվ մենք՝ արցախցիներս, իրավունք ունենք հարցնելու՝ ո՞ւր մնացին մեր երաժիշտները, և ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։

Մենք պահանջում ենք հարգանք այն գաղափարի նկատմամբ, որի անունով սկսվեց այս ամենը»,- գրել է Դիանան։

Նմանատիպ նյութեր

Կառավարությունը չի կարող լինել բարեգործ, այն ժողովրդի ծառան է․ Հայկ Ֆարմանյան 

  «Հայաստանի Հանրապետության առջև կան բազմաթիվ մարտահրավերներ։ Հարգելի հայրենակիցներ, երևի լսել եք, որ ասում են՝ գազի գինը հնարավոր է՝ թանկանա շուրջ 70 տոկոսով։ Հնարավոր է, որ դրամական հոսքերը կրճատվեն 1 միլիարդ 800 միլիոն դոլարով։...

Վրաերթ՝ Արարատի մարզում. երկու տուժած բուժօգնության են դիմել

Վրաերթ՝ Արարատի մարզում. երկու տուժած բուժօգնության են դիմել

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Dodge» մակնիշի ավտոմեքենան «Մասիս քաղքի Շիրազի փողոցում «Ինեսա» խանութի հարևանությամբ, վրարերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,...

Կառավարական առանձնատների ֆինանսավորումն ավելացել է շուրջ 240 միլիոնով․ Լիանա Գասպարյան

  «2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ցանկանում եմ անդրադառնալ մի հարցի, որն առաջին հայացքից թվում է, թե զուտ ծախսային թվերի մասին է, սակայն իրականում խնդիրն ավելի քան խորքային է։ Խոսքը պետական բյուջեից բարձրաստիճան...

Փարիզում «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է անցկացվել

Փարիզում «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է անցկացվել

Փարիզում ֆրանսիական աջակողմյան «Ազգային միավորում» (RN) կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է անցկացվել Ֆրանսիայի ՆԳՆ-ից գաղտնի տեղեկությունների հնարավոր արտահոսքի գործով քննության շրջանակում։ Ենթադրվում է, որ այդ տեղեկությունները կարող էին փոխանցվել...

Երկու փոխվարչապետ ունեք՝ ձեր սիրած նախկիններից, հարցրեք՝ ի՞նչ վիճակում էր ՀԷՑ-ը․ Ղազինյան

  «Սամվել Կարապետյանի ձերբակալման պահից առնվազն յոթ-ութ անգամ ասել եմ՝ ես չեմ կարող Հ1-ում բանավեճ կազմակերպել։ Կազմակերպեք ձեր կառավարչի հետ, ես գալիս եմ։ Ասում եք՝ թալանչի, հանցագործ՝ ձեր կարծիքով, իմիջիայլոց՝ միայն ձեր, այսպես...