Ե՞րբ և որտե՞ղ կկայանա հայկական երկաթուղու հարցերով աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը․ «Սպուտնիկ Արմենիա»

20 Նոյեմբերի, 2026

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ կոնցեսիոն պայմանագրի հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստը կկայանա մինչև նոյեմբերի վերջ՝ Երևանում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ հերթական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի երրորդ տասնօրյակում, նույն կազմով, ինչ առաջին նիստը։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի («Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ընկերություն) կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերի քննարկման նպատակով ստեղծված հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կայացել էր Երևանում նոյեմբերի 17-ին։ Հայաստան էին ժամանել ՀԿԵ տնօրենների խորհրդի նախագահ, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին և ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն։ Հայկական կողմը գլխավորում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսերին Հայաստանն ու Ռուսաստանը աշխատանքային խումբ են ստեղծել՝ երկաթուղու շահագործման հետ կապված հարցերը լուծելու համար։ Հայկական կողմից այն գլխավորում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։ Ռուսական կողմից` ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին։

Նմանատիպ նյութեր

Նիցցայի քաղաքային խորհուրդը Բաքվում պահվող հայ գերիներին հռչակել է քաղաքի պատվավոր քաղաքացիներ

Նիցցայի քաղաքային խորհուրդը Բաքվում պահվող հայ գերիներին հռչակել է քաղաքի պատվավոր քաղաքացիներ

Նիցցայի քաղաքային խորհրդի կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին քաղաքի պատվավոր քաղաքացի հռչակելուց հետո նրա հովանավորչությունը ստանձնած՝ Մարինե Պետրոսյանը, իր հուզմունքն ու երախտագիտությունն է հայտնել նման նախաձեռնության կապակցությամբ։ Նա նշել է, որ...

Վթարներ, խցանումներ՝ փնթի աշխատանքի արդյունքում

Վթարներ, խցանումներ՝ փնթի աշխատանքի արդյունքում

Երևանի բազմաթիվ փողոցներում կարելի է հանդիպել նման տեսարանների՝ փոսեր, կիսատ արված աշխատանք, փոսերը ծածկելու փոխարեն դրանց վրա դրված առարկաներ։ Դրանց պատճառով թե՛ խցանումներ են լինում, թե՛ մեքենաներն են վթարի ենթարկվում։ Ընդ որում, լուսավորությունը թույլ լինելու...

Ինքնին Եռաբլուր և մանրադրամ բառերն իրար կողքի դնելը բարոյական չէ․ Լիլիթ Գալստյան

  «Բռնության դեմ պայքարող, բարևարգության խոստում տված քաղաքական ուժի առաջնորդը իր սեփական հարկի տակ կին լրագրողին անվանեց եղկելի։ Նա նաև եղկելի անվանեց այն քաղաքական ուժերին՝ բնականաբար նկատի ունենալով ընդդիմությանը, ովքեր, ըստ իրեն,...

Վրաստանում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից 6 զոհ կա․ երկրում սգո օր է հայտարարվել

Վրաստանում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից 6 զոհ կա․ երկրում սգո օր է հայտարարվել

Թբիլիսիում նախօրեին բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդու զոհվելու կապակցությամբ երկրում նոյեմբերի 22-ը հայտարարվել է սգո օր։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ի տեղական բյուրոն, համապատասխան որոշումն ընդունվել է Վրաստանի կառավարության կողմից։ Որոշման...

Վեճ՝ փաստաբանների և դատավորի միջև նիստի ժամանակ

  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների հակասահմանադրական գործով դատական նիստի ընթացքում վիճաբանություն ծագեց դատավոր Սարգիս Պետրոսյանի և փաստաբաններ Արամ Օրբելյանի ու Միհրան Պողոսյանի միջև։ Պատճառն այն էր, որ փաստաբանները...