Թբիլիսիում նախօրեին բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդու զոհվելու կապակցությամբ երկրում նոյեմբերի 22-ը հայտարարվել է սգո օր։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ի տեղական բյուրոն, համապատասխան որոշումն ընդունվել է Վրաստանի կառավարության կողմից։
Որոշման համաձայն՝ սգո օրվա կապակցությամբ, ի հիշատակ զոհերի, Վրաստանի ամբողջ տարածքում պետական դրոշները կիջեցվեն կիսաձողի։
Նշենք, որ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ կան։ Փլատակների տակ հայտնված յոթ անձանցից փրկել է հաջողվել միայն մեկին՝ երեք տարեկան երեխային։ Զոհերի թվում են երեք կին, մեկ տղամարդ և երկու երեխա։




