Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ

20 Նոյեմբերի, 2026

Ուրբաթ վաղ առավոտյան Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Կիևին, ինչպես նաև Ուկրաինայի այլ քաղաքներին ու շրջաններին։ Կիևի քաղաքապետի խոսքով՝ Դնեպր գետի վրայով անցնող երեք կամուրջ է վնասվել։ Այս մասին գրում է BBCnews-ը։

«Մայրաքաղաքի ուղղությամբ բալիստիկ հարվածի հետևանքով վնասվել է Պոդոլսկո-Վոսկրեսենսկի կամուրջը։ Այս պահին կամրջով աջ ափից ձախ ափ երթևեկությունն արգելված է»,- սոցիալական ցանցերում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Նրա խոսքով՝ վնասվել է նաև Դարնիցկի կամուրջը, իսկ Հարավային կամրջին նոր հարված է հասցվել։ Հարված է գրանցվել նաև մեկ այլ՝ կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտի ուղղությամբ։

Կլիչկոյի տեղեկացմամբ՝ Հարավային կամրջով երթևեկությունը շարունակվում է սահմանափակ ռեժիմով՝ միայն ձախ ափից դեպի աջ ափ և մեքենաների քաշի սահմանափակումներով։

Միևնույն ժամանակ, հրթիռային հարձակումը շարունակվում է։ Մոնիթորինգային ալիքների հաղորդմամբ՝ Սև ծովից արձակված թևավոր հրթիռներն ուղղվում են դեպի Ուկրաինայի արևմտյան շրջաններ։ Երկրի արևելքից և հյուսիսից օդային տարածք են մուտք գործել ռազմավարական ռմբակոծիչներից արձակված թևավոր հրթիռներ։ Շարունակվում են նաև Կիևի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակումները։

Նմանատիպ նյութեր

Տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել

Տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել

Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գ-1» թաղամասի հասցեներից մեկում գտնվող տանը ամուսինը, գտնվելով տնային կալանքի...

Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, Եղեգնաձորի, Մարտունու և Սիսիանի տարածաշրջաններում՝ անձրև

Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, Եղեգնաձորի, Մարտունու և Սիսիանի տարածաշրջաններում՝ անձրև

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի, Մարտունու և Սիսիանի տարածաշրջաններում՝ անձրև։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում...

Չախոյանը մի քանի անձանց շրջանցելով մոտեցել է Նարեկ Կարապետյանին և հարվածել նրա ճակատին․ «Ժողովուրդ»

Չախոյանը մի քանի անձանց շրջանցելով մոտեցել է Նարեկ Կարապետյանին և հարվածել նրա ճակատին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները ուսումնասիրում են միջադեպի...