Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ

19 Նոյեմբերի, 2026

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ մինչև 2030թ. վերջը նախատեսվում է օդուժի զինանոցը համալրել 20, իսկ մինչև 2035 թ. վերջը՝ ընդհանուր 100 միավոր թուրքական արտադրության «KAAN» կործանիչներով։ Այս մասին հայտնում է  ermenihaber.am-ը:

Գյուլերի խոսքով՝ մինչև սեփական արտադրության կործանիչների անհրաժեշտ քանակի ապահովումը Թուրքիան շարունակելու է իր ռազմաօդային ուժերը համալրել արտասահմանյան արտադրության ինքնաթիռներով։ Այս համատեքստում ԱՄՆ-ի հետ բանակցություններ են ընթանում Թուրքիայի համար արտադրված 6 հատ «F-35» կործանիչների մատակարարման շուրջ, իսկ «F-16 Block 70» կործանիչների ձեռքբերման ծրագիրը շարունակում է իրականացվել։

Միաժամանակ Մեծ Բրիտանիայից նախատեսվում է ձեռք բերել 20 «Eurofighter Typhoon» կործանիչ և 12 «C-130J» ռազմական տրանսպորտային ինքնաթիռ։ Վերջիններիս առաջին երկու միավորները Թուրքիան ակնկալում է ստանալ 2026 թ. վերջին։

Նախարարը նաև նշել է, որ արագացվելու են «Պողպատե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ), անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և այլ տեղական պաշտպանական նախագծերի աշխատանքները։

Աղբյուր՝  GDH Dijital

Նմանատիպ նյութեր

Առաջարկվում է «Սոցփաթեթ»-ի ծրագիրը 2027թ-ի  հունվարից ավարտել. ինչ է լինելու կուտակված գումարների հետ

Առաջարկվում է «Սոցփաթեթ»-ի ծրագիրը 2027թ-ի հունվարից ավարտել. ինչ է լինելու կուտակված գումարների հետ

Կարավարությունն այսօր ընդունել է Սոցիալական փաթեթի ծառայության դադարեցման որոշումը, հարցը կուղարկվի ԱԺ հաստատմանը: Հարցը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարը։ Նրա խոսքով՝ սոցիալական փաթեթը ներդրվել էր 2012 թվականին՝ պետական ծառայության գրավչությունը...

Բա դուք ինչո՞ւ եք սաղ․ լրագրողը՝ Փաշինյանին

«Պարոն Փաշինյան, բուլդոզերը մի մեքենա է, որը նախատեսված է հողը փորելու, քանդելու և տեղափոխելու համար։ Երեկ սպառնում էիք՝ ասացիք՝ բուլդոզերով կգամ ու կանգ չեմ առնի։ Իսկ Եռաբլուրում ինչքան հող կար փորվելու, փորվել է, ինչքան տեղափոխելու էր՝...

Վաղարշյան փողոցում երիտասարդը փաթեթներ է նետել և փորձել դիմել փախուստի. ՆԳՆ

Վաղարշյան փողոցում երիտասարդը փաթեթներ է նետել և փորձել դիմել փախուստի. ՆԳՆ

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները նոյեմբերի 16-ին մայրաքաղաքի Վաղարշյան փողոցում ծառայություն կատարելիս նկատել են մի երիտասարդի, որը տեսնելով ոստիկաններին՝ փաթեթներ է նետել և փորձել դիմել փախուստի։ Համայնքային ոստիկանները ապօրինի թմրամիջոց ձեռք...

Ես Սյունիք բառ ասե՞լ եմ․ Նիկոլ Փաշինյանը կրկին հերքեց իր նախկին խոսքերը

  «Սյունիքը ո՞րն է։ Ասում եմ՝ Սյունիքը ունի կոնկրետ քարտեզ։ Այդ զորքը հետ է քաշվել Վաղարշակ Հարությունյանի՝ իմ կողմից տված հրամանով և Վաղարշակ Հարությունյանի կողմից հետ է քաշվել, և կանգնել է Սյունիքի սահմանի վրա։ Այդ զորքը, մի րոպե,...

Ադրբեջանը Հայաստանից տեղեկություններ է պահանջում

Ադրբեջանը Հայաստանից տեղեկություններ է պահանջում

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ անդրադառնալով անհետ կորած ադրբեջանցիների և ականային վտանգի խնդրին։ Հաջիևի խոսքով՝ ադրբեջանական կողմի տվյալներով՝ անհետ կորած է համարվում 4 010 քաղաքացի, իսկ Արցախի օկուպացված...