Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

18 Նոյեմբերի, 2026

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Յոհան Վադեֆուլը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում:

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Թվերին չի տիրապետում, բայց բյուջե է ներկայացնում

«Ի դեպ»․ Թվերին չի տիրապետում, բայց բյուջե է ներկայացնում

Ի դեպ, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, թե իրենք ամեն տարի նվազեցրել են աղքատությունը։ Իհարկե, ինչպես բնորոշ է ՔՊ-ական պաշտոնյաներին, մեղմ ասած, մանիպուլացրեց։ Աղքատության ցուցանիշը...

Դուք զորամասերից զինվորներ եք գողացել և տարել մահվան հովիտ․ պատգամավորը՝ Փաշինյանին

«Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, որ բանակում գողություն է եղել, գողություններ են եղել։ Նախ՝ առհասարակ, անկախ նրանց սեռից, տարիքից և անցյալից, բոլոր նրանք, ովքեր վնաս են տվել հայկական բանակին, եթե դա հաստատի դատարանը, պետք է պատժվեն։ Բայց...

Արամ Միրիջանյանը նշանակվել է ՄՍԾ պետ

Արամ Միրիջանյանը նշանակվել է ՄՍԾ պետ

Արամ Միրիջանյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետ։ Աշխատանքային գործունեություն 2025 թ-ի սեպտեմբերի 16-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ 2024-2025 թթ. - «Երևան» բժշկագիտական...

Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում է սպասվում. Խաչատրյանը հաստատել է․ «Փաստինֆո»

Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում է սպասվում. Խաչատրյանը հաստատել է․ «Փաստինֆո»

Փաշինյանի ու կառավարության մյուս անդամների աշխատավարձերի բարձրացման մասով որոշակի հարցեր կան, որոնք պետք է պարզվեն։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր ԱԺ շենքի հետնամասում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այդ...

«Հետևում ենք ՀՀ-ի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացին»․ Թուրքիայի ՊՆ

«Հետևում ենք ՀՀ-ի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացին»․ Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ելույթ է ունեցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում։ Նա ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին։ Գյուլերը նշել է, որ այս շրջանում փոխադարձ վստայության հիման վրա...