«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նրան, որ ՔՊ-ն առաջարկել է, որ իրենք ընդդիմության նախագծերին կողմ քվեարկեն, ընդդիմությունն էլ կողմ լինի, որ նոր Սահմանադրության նախագիծը դրվի հանրաքվեի, ասաց. «Պրիմիտիվ մանիպուլյացիա է, մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի»։
Լևոն Քոչարյանն ընդգծել է, որ ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն ստացել է ընդամենը 49 տոկոս ձայն և բավարար աջակցություն չունի սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու համար։
Նրա խոսքով՝ Սահմանադրության բարելավման հնարավորությունը միշտ էլ կա, սակայն անընդունելի է Մայր օրենքը փոխել Ադրբեջանի և Ալիևի պահանջով՝ մասնավորապես Անկախության հռչակագրին հղումը հանելու նպատակով։
«Անընդհատ տեղի տալ թշնամու պահանջներին և հույս ունենալ, որ դրանով նոր հարցերը լուծվելու են, կարծում եմ՝ այդպես չի լինում»,- ասել է նա։




