Մեզ պետք է ապրումակցում հասարակությունում, մեզ պետք է փոփոխություն հասարակությունում. Վարդևանյան

17 Նոյեմբերի, 2026

«Ընդհանրապես, ո՞ր դեպքերում են անձին կալանավորում։ Երբ անձը կարող է թաքնվել, դիմել փախուստի, երբ կարող է խոչընդոտել քննությանը կամ կատարել նոր հանցանք։

Վերջից սկսենք։ Նոր հանցանքի ռիսկը, սիրելի՛ հայրենակիցներ, վերաբերում է այն դեպքերին, երբ անձը նախկինում, օրինակ, քրեական պատասխանատվության է ենթարկվել, ռեցիդիվի պայմաններում է գտնվում և այլն։ Դրանով կարելի է գնահատել, որ նշված ռիսկը կարող է գոյություն ունենալ։ Այն էլ՝ կարող է։

Երկրորդը՝ երբ թաքնվելու մասին ենք խոսում։ Օրինակ՝ ուզում են անձին ծանուցել, ինչ-որ քննչական գործողություն կատարել, բայց անձը հայտնվում է օդանավակայանում։

Երրորդը՝ երբ, օրինակ, գործով անցնում են հարյուրավոր վկաներ, և կարող է նրանց նկատմամբ խոչընդոտելու ռիսկ լինել։ Այն էլ՝ պայմանավորված նման վարքագիծ դրսևորելու հակում ունեցող անձի առկայությամբ։

Այս հիմքերից որևէ մեկի անհրաժեշտության և առկայության դեպքում կարող է կիրառվել խափանման միջոց։ Սկզբից պետք է դիտարկել մյուս խափանման միջոցները՝ օրինակ՝ գրավը, վարչական հսկողությունը, տնային կալանքը, տնային կալանքը՝ գրավի հետ համակցված։ Եվ երբ այս բոլոր միջոցները չեն կարող զսպել անձի վարքագիծը, ապահովել քննության բնականոն ընթացքը, այդ ժամանակ է կալանք կիրառվում»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Վկայի ցուցմունքները հաստատեցին, որ Սամվել Կարապետյանն առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքին․ փաստաբան

Վկայի ցուցմունքները հաստատեցին, որ Սամվել Կարապետյանն առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքին։ Այդ մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան...

Թեմայից խոսվում է, որպեսզի այլևս չլինեն Արսեն Գևորգյաններ․ Դավիթ Ղազինյան

  «Սիրելի հայրենակիցներ, իրապես թեմայից խոսվում է, որպեսզի այլևս չլինեն Արսեն Գևորգյաններ։ Այս շահարկումը, թե դուք խոսում եք այս թեմայից... Յուրաքանչյուր բանական ու նորմալ մարդ, երբ քաղաքական գործիչը, թեկուզ սկսնակ, մահանում է, այն...

Աննա Հակոբյանն արդեն խոսում է ոչ թե պարզապես խցանումներից, այլ իր կողակցից. Նարեկ Մանթաշյան

Աննա Հակոբյանն արդեն խոսում է ոչ թե պարզապես խցանումներից, այլ իր կողակցից. Նարեկ Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է․ Շատերը սա կընկալեն որպես հարված Տիգրան Ավինյանին կամ քաղաքային կառավարմանը, բայց իրական ասելիքը թաքնված է բոլորովին այլ տեղում։ Տիկին Աննան ասում է, որ գիտի՝ կոնկրետ որ օրվանից է...

«Ի դեպ»․ Ավինյանի տարօրինակ արդարացումը

«Ի դեպ»․ Ավինյանի տարօրինակ արդարացումը

Ի դեպ, Երևանի քաղաքապետը հայտարարում է, որ շենքերը խցանումներ չեն ստեղծում, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներ՝ դրանով փորձելով արդարացնել Երևանում անկանոն շինթույլտվությունները, սնկի պես աճող շենքերը։ Հետո մեղքը իրենից գցելու համար ասում է՝ 2021-ին էին...

ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել, բայց եղել են Արսենի անունն արատավորող շատ հայտարարություններ․ Նարեկ Կարապետյան

  «Մեր ընկեր Արսեն Գևորգյանի անժամանակ մահվան դեպքից հետո այսօր Ազգային ժողովում, որտեղ հավաքվել են՝ օրենքով պետք է հավաքված լինեն քաղաքական կարևոր դերակատարում ունեցող մարդիկ, ընդամենը մի հոգի է «Քաղաքացիական պայմանագիր»...