«Հարգելի հայրենակիցներ, կարծում եմ՝ դուք արժանի չեք, որ Ազգային ժողովի այս պատկերը ամեն անգամ տեսնեք, ու այս ամենի մեղավորը, անկեղծ, գործող իշխանությունն է։ Այսինքն՝ մեր հանրությունը, մեր ժողովուրդը արժանի չէ, որ ամեն անգամ գա ու այս պատկերը տեսնի հեռուստացույցով կամ Facebook-ում, բայց այս բոլորի պատասխանատուն ՔՊ-ն է, որովհետև ամեն անգամ գալիս եք՝ ակնհայտ իմանալով, թե ինչ է լինելու, ոնց է լինելու, ու շարունակում եք ձեր գործելաոճը, անկեղծ, շատ տգեղ է»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






