«Ունեմ մի պաշտպանյալ՝ Արթուր Վարդանյանը, որի առողջական խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել և անդրադարձել եմ։ Նա չափազանց լուրջ առողջական խնդիրներ ունի, սակայն համապատասխան մարմինների կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվում։
Երբ իմ կողմից գրություն ուղարկվեց պատկան մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից պատասխան ստացա, որ տեղյակ են, կհետևեն և հարցը կպահեն ուշադրության կենտրոնում։ Բայց արդեն երկու ամսից ավելի է՝ որևէ գործնական քայլ չեմ տեսել։
Արդարադատության նախարարությունից պատասխանեցին, որ հարցն իրենց իրավասության շրջանակում չէ, և առաջարկեցին դիմել Առողջապահության նախարարություն։ Առողջապահության նախարարությունից էլ ասացին, որ դեղեր են տրամադրում։
Բայց իրականում, գործնականում, մարդը արյունահոսում է, նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Բուժակներն են մոտենում և դեղահաբ տալիս։ Երբ անձը նշում և պնդում է, որ ունի Կրոնի հիվանդություն, և որ այդ հիվանդության պարագայում այդ դեղերը կարող են ավելի ուժեղացնել արյունահոսությունը, պատասխան է լսում՝ չգիտեմ՝ բուժակի՞, թե՞ բժշկի կողմից, թե «ի՞նչ կապ ունի հավատքը»։ Այսինքն՝ մարդիկ չեն տիրապետում իրավիճակին, չեն հասկանում, թե ինչ է կատարվում քրեակատարողական հիմնարկում», — այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




