Դավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետ. ով է նա
Դավիթ Զիրոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Դավիթ Մկրտչի Զիրոյանի կենսագրությունը
Ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Կամո քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2025-2026թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ,
2023-2025թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
2021-2023թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ,
II-V.2021թ. — ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչ,
2012-2021թթ. — «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գավառի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի իրավախորհրդատու։
2013 թվականին ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2015 թվականին՝ նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
2010-2012թթ. — ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: