Օգոստոսի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 23։11-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19։11-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 3,8 մագնիտուդով երկրաշարժ։
Երկրաշարժի օջախը գտնվել է Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք՝ 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ։
Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Սոտք, Ծովակ, Վարդենիկ, Կարճաղբյուր, Ծովինար և Կութ գյուղերում։






