Ժողովրդի իրացված ինքնորոշման իրավունքը հարգելը որևէ աղերս չունի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ. Գևորգ Դանիելյան

16 Նոյեմբերի, 2026

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Անկախության մասին Հռչակագիրը՝ այդպես էլ ԽՍՀՄ֊ի կազմից դեռևս սահմանված կարգով դուրս չեկած Ադրբեջանի իշխանության պահանջով խնդրահարույց համարելը խիստ վտանգավոր է նաև այն առումով, որ միանշանակ վերահաստատում ենք ադրբեջանական այն անհեթեթ թեզը, ըստ որի՝ Հայաստանն ի սկզբանե ղեկավարվել է ագրեսիվ նկրտումներ բովանդակող հիմնադիր փաստաթղթով, և Արցախի պետությունը ոչ թե ազգային ազատագրական շարժման, այլ ագրեսիվ պատերազմի արդյունք էր։ Սա միջազգային անասելի սանկցիաների հանգեցնող անհեռանկար քայլ է։

Ցավոք, ընդդիմադիր հայացքներ ունեցող որոշ գործիչներ, թերևս, տրվելով պաշտոնական քարոզչությանը, փորձում են տարածքային հավակնությունները հերքել միայն այն ասպեկտով, որ Հռչակագիրը իբր սոսկ պատմական փաստաթուղթ է և չի կարող բովանդակել պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ համապարտադիր դրույթներ։ Խնդրում եմ, մեկ անգամ ևս ուշադիր կարդացեք հիմնադիր փաստաթղթերը։ Նախ, դրանք ոչ թե ավարտուն ու կայացած փաստերի, այդ թվում՝ «անկախության», «վերամիավորման» և այլն, այլ դրանց գործընթացների սկիզբը հռչակող դրույթների մասին են, որոնք պետք է իրացվեն բացառապես միջազգային իրավունքի հիմնադրույթներին խիստ համահունչ։ Այսպես, Հռչակագրում արձանագրված է՝ «Հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի ՍԿԻԶԲԸ»։ Որպեսզի Արցախը վերամիավորվեր, նախ, սահմանված կարգով պետք է ձեռք բերեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի հենքով անկախություն, որը ճանաչելու հարցում ակնկալվում էր միջազգային հանրության աջակցությունը՝ բախումներից խույս տալու համար։ Ի դեպ, սա այն չարչրկվող հարցի պատասխանը, թե արդեն անկախացած և վերամիավորված Արցախը բա ումի՞ց էր անկախանում։
Բազմիցս եմ ասել՝ ժողովրդի իրացված ինքնորոշման իրավունքը հարգելը որևէ աղերս չունի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, դա ևս միջազգային ինքնուրույն սկզբունք է, որից որևէ պետություն իրավասու չէ հրաժարվել։ Պետությունները կարող են գնահատել իրավիճակը և պատճառաբանել տվյալ փուլում իրենց դիրքորոշումը՝ քաղաքական, բայց ոչ իրավական հենքով, բայց չեն կարող Հիմնական օրենքով հրաժարվել միջազգային հիմնադրույթից …»:

Նմանատիպ նյութեր

Գալյանի ելույթը ջրի երես բերեց ՔՊ-ի քաղաքական երեսպաշտությունն ու երկակի ստանդարտները․ Ավետիսյան

«Օրեր առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հուզառատ ելույթը հերթական անգամ ջրի երես բերեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական երեսպաշտությունն ու երկակի ստանդարտները։ Այսօր երկրում առկա քաղաքական բանտարկյալների...

Դավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետ. ով է նա

Դավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետ. ով է նա

Դավիթ Զիրոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Դավիթ Մկրտչի Զիրոյանի կենսագրությունը Ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Կամո քաղաքում:...

Կամբոջայում աջակցություն են հայտնել վաշինգտոնյան հռչակագրին

Կամբոջայում աջակցություն են հայտնել վաշինգտոնյան հռչակագրին

Նոյեմբերի 15-16-ին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում անցկացված Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի ավարտին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների կողմից ընդունվել են «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց...

Այլընտրանքային միջոցների պայմաններում էլ կալանավորվածների թիվը 1500-1700 էր․ հիմա ավելացել են միայն․ Սողոյան 

    «Ինչո՞ւ միջազգային կառույցները չեն արձանագրում Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայությունը։ Սա այն հիմնական փաստարկն է, որը ես լսեցի այս լսումներին նախորդած հանձնաժողովի քննարկումների ժամանակ։ ՔՊ-ականները, իրար հերթ...

Ընտրական գործընթացներն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, դարձել են միջազգային դիմակայության նոր գլոբալ հարթակ. Մեդվեդև

Ընտրական գործընթացներն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, դարձել են միջազգային դիմակայության նոր գլոբալ հարթակ. Մեդվեդև

Ընտրական գործընթացները դարձել են միջազգային առճակատման նոր գլոբալ հարթակ, որի ազդեցությունն ամբողջությամբ զգացել են ինչպես Գլոբալ հարավի երկրները, այնպես էլ եվրոպական պետությունները։ Ինչպես հայտնում է ТАСС-ը,  այս մասին հայտարարել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության...