Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների եռակողմ բանակցություններն ավարտվել են։
ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին շնորհակալություն է հայտնել Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին՝ բանակցություններում ակտիվ դերակատարություն ունենալու համար։
Նրա խոսքով՝ կարևորն այն չէ, թե ինչպես են գնահատում նրանց աշխատանքը, այլ այն, թե նրանց միջնորդական առաքելության շնորհիվ քանի մարդու կյանք կհաջողվի փրկել։
Բանակցություններից հետո Ջարեդ Քուշները հայտարարել է, որ վաղը կմեկնի Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու։ Այնուհետև նա Ուիթքոֆի հետ կուղևորվի Դուբլին՝ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման։
Հիշեցնենք՝ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների եռակողմ բանակցությունները շարունակվել են երկու օր՝ նոյեմբերի 10-11-ը ներառյալ։





