Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Եղեգնաձորում տեղի ուենցած ավագանու նիստում Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորրի համայնքապետ։
Քաղաքացիական պայմանագրի թեկնածու Հուսիկ Սահակյանը ստացել է 13 ձայն, «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն՝ 14 ձայն։
ՔՊ–ն քվեարկության կեսից բոյկոտել և հեռացել է նիստերի դահլիճից։
Եղեգնաձորում համայնքի ղեկավար դառնալու համար թե ՔՊ–ին, թե «Հանրապետությանը» պակասում էր մեկ մանդատ, և այդ մեկ մանդատը «Նոր դարաշրջանի» ձեռքին էր։ «Նոր դարաշրջանի» ավագանու անդամ Մարտին Հարությունյանը որոշել է քվեարկել Դավիթ Հարությունյանի օգտին։
Նշենք, որ Դավիթ Հարությունյանը նախկին ԲՀԿ–ական է։




