Փաշինյանն ու Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին քննարկել են Հայաստան–Իրան միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը։
Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ։





